Իրանում բջջային սարքերի տերերը նոր հավելված ներբեռնելու հնարավորություն են ստացել՝ հայտնում է NEWSru Israel-ը: Այն պարունակում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի վերջին 25 տարվա բոլոր ելույթները: Այնտեղ կարելի է տեսնել նաև առաջնորդի լուսանկարներ և ուղերձներ:
Հավելվածը հասանելի է Apple և Android օպերացիոն համակարգերով սմարթֆոնների տերերի համար: Ներկայումս այն աշխատում է միայն պարսկերեն լեզվով: Ելույթները դասավորված են ժամանակագրական կարգով, հնարավոր է որոնում առանցքային բառերով:










































