Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Չեն կարևորել, դրա համա՞ր չեն հրավիրել Բաղրամյան 26

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ թվով 7 կուսակցությունների, ինչպես նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպելու հետ մեկտեղ Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կդրվի հանրաքվեի, եթե դրա շուրջ լինի լայն կոնսոլիդացիա:

Հանդիպմանը մասնակցած ոչ բոլոր ուժերն են կողմ հայեցակարգին: Միևնույն ժամանակ, ներկայացրել են առաջարկներ, որոնք Սերժ Սարգսյանի համար քննարկման ենթակա են:

Հասարակական քաղաքական դաշտում մնում են տասնյակ կազմակերպություններ ու արտախորհրդարանական քաղաքական ուժեր, որոնք մինչ այժմ Սերժ Սարգսյանից հրավեր չեն ստացել: Օրինակ` «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, չնայած Սարգսյանի հետ հանդիպածների հասցեին հնչած քննադատություններին, պատրաստակամ է հանդիպել նախագահի հետ և ներկայացնել իր տեսակետները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գիմիշյանն անկեղծացավ, որ մինչ այժմ հրավեր չի ստացել. «Երևի չեն կարևորել, չգիտեմ, թե ինչու չեն հրավիրել: Ես տեսել եմ քաղաքական ուժեր, որ դեմ են հայեցակարգին, բայց նրանց հրավիրել են: Այնպես չէ, որ մենք կողմ ենք, բայց, իհարկե, քննարկմանը պատրաստ ենք, չենք մերժի: Կարևորում ենք մեր ասելիքը, ես մանրամասն ուսումնասիրել եմ: Իհարկե, կգնանք, կասենք մեր կարծիքը»,- ասաց նա:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին կտրուկ դեմ է արտահայտվում «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանն ասաց, որ ո՛չ հրավեր են ստացել, ո՛չ էլ կողմ են նման «բարեփոխումներ» իրականացնելու: «Դա սահմանադրություն չէ, դա կապ չունի մեր երկրի, մեր ազգի, մեր անցյալի, ներկայի ու ապագայի հետ: Մենք Բաղրամյան 26-ում քննարկելու որևէ բան չունենք»,- ընդգծեց նա:

«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կքննարկեն իրենց կուսակցության քաղխորհրդի նիստում միայն: «Ես չեմ կարծում, որ մեր կուսակցության քաղաքական խորհրդի անդամներն այն աստիճան են կորցրել արժանապատվությունը, որ գնան մի տեղ, որտեղի ղեկավարի անմիջական հրահանգով տարիներ շարունակ հալածանքների են ենթարկվել»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում