Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Քրդերի կերպարն է փոխվել. նրանք եկեղեցիներ են վերանորոգում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր Ալիխանե Մամեն (Մուսոյան)


– Պարոն Ալիխանե, Դուք ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ եղել եք Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը, զբաղվել եք ազգային փոքրամասնությունների խնդիրներով: Ըստ Ձեզ` Հայաստանում այսօր որքանո՞վ են պաշտպանված ազգային փոքրամասնությունների, տվյալ դեպքում` քրդական համայնքի իրավունքները:


– Հայաստանում ազգային փոքրամասնությունները կազմում են բնակչության երկու-երեք տոկոսը, իսկ ամենամեծ համայնքը մեր` քրդական համայնքն է: Հայաստանում կա քսանմեկ բնակավայր, որտեղ հայերի և այլ ազգի ներկայացուցիչների հետ մեկտեղ նաև քրդեր են բնակվում: Իմ ունեցած տվյալներով` քրդերի թիվը հասնում է 40-45 հազարի: Քրդերն ունեն ոչ կառավարական կազմակերպություններ, ընտրվում են ավագանի և համայնքի ղեկավար: Ժամանակին ես որպես փորձագետ էի ընդգրկված Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովում, որը ղեկավարում էր երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանը: Այն ժամանակ ես զբաղվել եմ ազգային փոքրամասնությունների խնդիրներով: ՀՀ Սահմանադրությամբ և «Լեզվի մասին», «Կրթության մասին» օրենքներով ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են: Հնարավորություն է տրված նաև, որ ազգային փոքրամասնություններն ունենան իրենց լրատվամիջոցները, լուսաբանվի ազգային փոքրամասնությունների կյանքը, նույնիսկ՝ մայրենի լեզվով: Օրինակ՝ ունենք «Զագրոս»-ը և «Ռյա Թազա»-ն, որոնք մեր համայնքի թերթերն են: Ես պատրաստել եմ քրդերեն լեզվի և գրականության դպրոցական հայեցակարգը, աշխատել եմ և համահեղինակն եմ քրդերեն լեզվով Այբբենարանի, որը շուտով լույս կտեսնի: Այս ոլորտում ամեն ինչ արվում է, որպեսզի քուրդ երեխան դպրոցում սովորի իր մայրենի լեզվով: Գյուղեր կան, որտեղ քուրդ երեխաները չեն տիրապետում հայերենին և ցանկություն են հայտնել սովորել նաև հայերեն: Այն գյուղերի դպրոցներում, որտեղ քրդեր են բնակվում հայերի հետ, կարող են շաբաթական երկու օր դասավանդել մայրենի լեզու: Քուրդ գրողները հնարավորություն ունեն պետպատվերի շրջանակներում տպագրել իրենց գրքերը:


– Սփյուռքի նախարարությունն առաջարկել էր ստեղծել երկպալատանի խորհրդարան, որի պալատներից մեկում կընտրվեն նաև սփյուռքահայերը: Որքանո՞վ այդ գաղափարը կարող է նպաստ բերել մեր երկրին այն դեպքում, երբ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները ներկայացված չեն խորհրդարանում:


– Երբեմն կեղծ հայրենասիրությունից ելնելով՝ այնպիսի բաներ են անում, որ կարելի է միայն ծիծաղել դրանց վրա: Ես գիտեմ հայ ժողովրդի պատմությունը: Գիտեմ, որ 1918-20 թթ. Երևանը հայտարարվել էր բաց քաղաք՝ ինչպես Փարիզը: Բաց քաղաք էին հայտարարել, որ Թուրքիան գար և գրավե՞ր բաց քաղաքը: Հիմա նույն ձևով ուզում ենք, որ արտերկրի հայերը, որոնք ՀՀ քաղաքացի չեն, միայն ազգային պատկանելությունից ելնելով, ընտրվեն խորհրդարանի անդամ, լինեն պետական կառույցում: Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացին նախ և առաջ պետք է հարգի երկրի օրենսդրությունը: Ենթադրենք, թե Անգլիայի կամ Ֆրանսիայի քաղաքացին դառնում է մեր երկրի խորհրդարանի անդամ: Նա պե՞տք է հարգի իր երկրի օրենսդրությունը, իր երկրի շահերն արտահայտի՞, թե՞ ոչ: Կան իրավական նորմեր, ազգային անվտանգությանն առնչվող նորմեր, որոնք պետք է պահպանել: Ինչո՞ւ է, օրինակ, ամրագրվել այն ցենզը, որ երկրի նախագահ ընտրվելու համար պետք է ունենալ տասը տարվա քաղաքացիություն: Որպեսզի անտեսե՞նք:


Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ազգային փոքրամասնություններին տեղ հատկացնելուն, կարծում եմ, պետք է քվոտաներ տրամադրել, որպեսզի տվյալ համայնքն ինքը ընտրի իր պատգամավորին:


ՀՀ կառավարությունում գործում է Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն: Այնտեղ ընդգրկվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ցանկալի կլիներ, որ այդ վարչությունում հասարակական կազմակերպությունների անդամների ընտրությունը կատարվեր ռոտացիոն կարգով: Կազմակերպության ղեկավարներն էլ պետք է ընտրվեն ռոտացիոն կարգով, մինչդեռ նրանք վերընտրվում են անընդհատ:


– ՀՀ համապետական ընտրությունների ժամանակ սովորաբար ի՞նչ դիրքորոշում է ունենում քրդական համայնքի մեծամասնությունը:


– Համայնքների ղեկավարները հիմնականում իշխանամետ են: Ընդ որում` ցանկացած իշխանության օրոք:


– Դուք եղել եք նաև ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահը, աշխատել եք մամուլում և հրատարակչություններում: Մշակութային ոլորտում ինչպե՞ս է կայանում ազգային փոքրամասնությունների հետ համագործակցությունը:


– Քուրդ ժողովրդին մինչև վերջերս ընկալում էին որպես անասնապահ ժողովուրդ: Սակայն քուրդ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն է, կրոնական հեղափոխություն է արել Զրադաշտով, մեծ հետք է թողել Միջագետքի բազմաշերտ մշակույթում: 19-րդ դարում հայ մշակույթի գործիչներն անդրադարձել են քրդական հնագույն մշակույթին: Գիտեմ նաև, որ շատ մտավորականներ են զբաղվել հայ-քրդական հարաբերություններով: Փոխվել է նաև քրդի կերպարի ընկալումը Հայաստանում. ոչ թե նախկինի պես թշնամու են տեսնում, այլ` համախոհի: Հայաստանում քրդական մշակույթը զարգացում է ապրել, և դա անժխտելի է: Սակայն քուրդ ժողովրդի վերաբերմունքն էլ փոխադարձաբար է արտահայտվում: Քրդերը հայերին վերաբերում են որպես հայրենակից եղբայրների: Ես գնացի Վան, Դիարբեքիր: Դիարբեքիրում մեկ ու կես միլիոն քուրդ է ապրում, չորս ընտանիք հայ: Սակայն ամեն թաղամասում կան մատուռներ, հայկական աղոթատներ: Կան նաև եկեղեցիներ: Այդ աղոթատները մեկընդմեջ վերանորոգվում են: Հիմա վերանորոգվում է տարածաշրջանի ամենամեծ եկեղեցին` Սբ Կիրակոսը: Վերանորոգման հիմնական գումարը հատկացրել է ազգությամբ քուրդ քաղաքապետ Օսման Բայդամիսը, իսկ եկեղեցին վերանորոգում են հայերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում