Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Հայաստանը կարող է հավակնել կապող հանգույց լինել ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև. Արմեն Աշոտյան

Հայաստանի համար ԵՄ-ն մնում է կարևոր գործընկեր միջազգային քաղաքականության մեջ, և խնդիրը դիտարկվում է ԵՄ-Հայաստան ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, հումանիտար, քաղաքակրթական հարթություններում: Այս մասին «Եվրանեսթի» ԽՎ Երևանում ընթացող նիստից հետո մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Ակնհայտ է, որ Հայաստանը շատ ազնիվ է իր բոլոր գործընկերների, այդ թվում ԵՄ-ի հետ: Մեր՝ ԵՏՄ անդամ լինելու հանգամանքն ընդգծում է ՀՀ ունիկալ կարգավիճակը «Արևելյան գործընկերության» շրջանակում, որը կարող է հավակնել դառնալու կապող հանգույց երկու տնտեսական տարածքների համար: Իհարկե, մենք ԵՄ-ի հետ ունենք նաև մեր սեփական օրակարգը, որը քաղաքական է, հասարակական, նաև տնտեսական ու հումանիտար: Այս տարիների կուտակած դրական փորձը թույլ է տալիս լավատեսությամբ նայել ապագային»,- ընդգծեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման համար ընտրվում, փնտրվում է նոր իրավական ձևաչափ, որը պետք է արտահայտի երկու կողմերի շահերն ու հետաքրքրությունները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ օրակարգի տիրույթում: «Մասնավորապես, հումանիտար ոլորտում ԵՄ նոր ծրագրերը, ինչպիսիք են բարձրագույն կրթության պարագայում «Էրազմուս+»-ը, գիտության ոլորտում՝ «Հորիզոն 2020»-ը, որոնք շատ լավ հնարավորություններ են ընձեռում մաքսիմալ օգտվելու ԵՄ ֆինանսական և բովանդակային հնարավորություններից»,- նշեց նախարարը»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Ռիգայի գագաթնաժողովից, հաշվի առնելով, որ ԱԳ նախարար Նալբանդյանը հայտարարել է, որ վերջնական տեսքի է բերվում այն փաստաթուղթը, որի հիման վրա պիտի շարունակվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Աշոտյանը պատասխանեց. «Իհարկե, Հայաստանի համար ԵՄ-ն ունիկալ գործընկեր է, որովհետև այն տալիս է բազմատեսակ հնարավորություն՝ ֆինանսականից մինչև բովանդակային ու քաղաքական՝ լուծելու Հայաստանի համար արդիական հանդիսացող այս կամ այն հատվածային սեգմենտային խնդիրները: Մեր համագործակցության օրակարգը կարող է լինել շատ բազմաշերտ: Այն պետք է ընդգրկի մարդու իրավունքների և ազատությունների ինստիտուցիոնալ պաշտպանության մեխանիզմների ներդրումից մինչև հնարավոր տնտեսական համագործակցություն: Վստահ եմ, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է լինեն շատ պրագմատիկ ու ազնիվ: ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ այդպիսին է եղել վերջին տարիների ընթացքում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությանը, Աշոտյանը դա բնական է համարում՝ հաշվի առնելով պատմական իրողությունները: «Ակնհայտ է, որ շահերի բախման վրա կառուցված քաղաքականությունը բերում է բավականին դառը հետևանքների: Մենք ունենք Ուկրաինայի օրինակը, երբ աշխարհաքաղաքական շահերի բախումը, որը քաղաքական էլիտայի թողտվության հետևանքով ներխուժում է երկիր, ավերիչ ազդեցություն է ունենում այդ երկրի ու հասարակության համար: Ազնիվ լինենք և շեշտենք, որ ԵՄ ասոցացման համաձայնագիր ստորագրած ոչ մի երկիր դեռ չի լուծել իր առջև կանգնած ոչ մի խնդիր ԵՄ-ի աջակցությամբ»,- ընդգծեց նա:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում