Գիտնականները հայտարարել են, որ փողոցների գիշերային լուսավորությունը բացասաբար է ազդում բույսերի ծաղկման վրա ու, որպես հետևանք, սննդից զրկում բազմաթիվ միջատների: Գիտնականների աշխատանքը հրապարակված է Philosophical Transactions of the Royal Society B ամսագրում:
Կենսաբանները պարզել են, որ փողոցային լամպերի լուսավորությունը զգալի դանդաղեցնում է բույսերի զարգացումն ու խոչընդոտում նրանց ծաղկմանը: Հետազոտողները պնդում են, որ գիշերային լուսավորությունը, ամենայն հավանականությամբ, բացասաբար է ազդում նաև չծաղկող բույսերի վրա:










































