Friday, 10 07 2026
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

Թուրքիայի խորհրդարանի նախագահն Իսպանիային շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքն Իսպանիայի Սենատի նախագահ Պիո Գարսիո-Էսկուդերոյի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում իսպանական կողմի ցուցաբերած «հավասարակշռված» դիրքորոշման համար, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Պաշտոնական այցով Մադրիդ ժամանած Թուրքիայի խորհրդարանի նախագահն իր ելույթի մի զգալի հատված տրամադրել է Հայոց ցեղասպանության հարցին:

«Եթե պատերազմ է, ապա նաև ցավեր կան: Առաջին աշխարհամարտը պատմության ամենացավոտ պատերազմն է: 26 մլն մարդ է զոհվել: Թուրքեր, արաբներ, քրդեր, հայեր, տարբեր մուսուլմաններ են մեծ ցավեր ապրել: Բայց ասել, թե միայն հայերն են ցավ տեսել, այդ ամենը ցեղասպանություն որակելը ցեղասպանության կոչմանը չի համապատասխանում»,- նշել է Չիչեքն ու հավելել, թե «կողմ են իրականության բացահայտմանը, պատմական անցքերի լուսավորմանը»:

Թուրք գործիչը հերթական անգամ նշել է, թե «տարբեր երկրների խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմության խնդիրներով: Այնուհետև Չիչեքը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի իշխանություններին` Ցեղասպանության հարցում «օբյեկտիվ մոտեցման» համար:

Ըստ թուրքական աղբյուրի` Իսպանիայի Սենատի ղեկավարը հայտարարել է, թե «պատմությունը պատմություն է, անցյալում է մնացել», և հավելել. «Հարցով պետք է զբաղվեն պատմաբանները, իսկ Իսպանիայի դիրքորոշումն այս հարցում պարզ է` այն Հայոց ցեղասպանությունը չճանաչող պետություն է»:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը և փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից ու արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի անունից 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին տարածված ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Միևնույն ժամանակ, թուրքական պետությունն ու տարբեր թուրքական կազմակերպություններ շարունակում են Ցեղասպանության ժխտման խորքային աշխատանքները ինչպես գիտական, այնպես էլ դիվանագիտական, քաղաքական, հասարակական ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում