Tuesday, 14 07 2026
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

Մարալիկցի Մյասնիկը հարվածել է խափանված ավտոմեքենան ճամփեզրից դուրս բերելու եկած ոստիկանի դեմքին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մյասնիկ Իսպիրյանի գործով բերված բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:

22-ամյա Մյասնիկը մեղավոր է ճանաչվել խուլիգանության համար:
2012 թվականի դեկտեմբերին Մյասնիկը դատվել էր գողության համար, դատապարտվել էր 500 հազար դրամ տուգանքի:

Ըստ ներկա գործով կայացված դատական ակտի՝ 2014 թվականի հունիսի 13-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Մյասնիկը, ալկոհոլի ազդեցության տակ, իր «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայով գտնվել է Մարալիկ քաղաքի Շահումյան փողոցում:

Մեքենայի շարժիչը խափանվել է:

Այդ վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններ Ա. Ֆռանկյանը, Մ. Մանասյանը և Ա. Սարգսյանը օգնել են Մյասնիկին, նրա խափանված մեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մասից:

Բայց դրանից հետո, ըստ դատական ակտի, Մյասնիկը անհիմն վիճաբանել է իրեն օգնած ոստիկանների հետ, տվել է հայհոյանքներ, ապա խուլիգանական գործողությունները դադարեցնելու՝ ոստիկանների օրինական պահանջին ի պատասխան՝ քաշքշել է նրանց, բռունցքով մեկ անգամ հարվածել է Ա. Ֆռանկյանի դեմքին ու պատճառել է վնասվածք:

Այս արարքի համար՝ մեղսագրված հոդվածով Մյասնիկն իրեն մեղավոր է ճանաչել ընդհանուր իրավասության դատարանում: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել ամբաստանյալի վատառողջ լինելը:

Մյասնիկ Իսպիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու դատապարտել է տուգանքի՝ 400 հազար դրամի չափով:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրողը՝ միջնորդելով Մյասնիկ Իսպիրյանին դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ իրական ազատազրկումը համարելով կատարված արարքին համաչափ ու ամբաստանյալի անձին համապատասխան պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի բողոքը բավարարեց մասնակիորեն: Դատավճիռը պատժի մասով փոփոխվեց:

Մյասնիկ Իսպիրյանը դատապարտվեց 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու օրվանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում