Եգիպտոսը Տնտեսական զարգացման և ներդրումների միջազգային համաժողովի եռօրյա աշխատանքի ընթացքում ներգրավել է ավելի քան 36 միլիարդ դոլարի ներդրումներ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին ֆորումի փակման ժամանակ հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբը:
Միջազգային համաժողովի բացումը տեղի է ունեցել ուրբաթ եգիպտական Շարմ Էլ-Շեյխ հանգստավայրում, որին մասնակցել են 89 պատվիրակություններ` աշխարհի տարբեր երկրներից:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ևս մասնակցել է միջազգային տնտեսական համաժողովին:










































