Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հանդես է եկել ՀԱԿ հանրահավաքի մասին տեղեկատվությամբ։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հանրահավաքին մասնակցել է 8500 մարդ:
«Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասը այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի հատման հատվածը` խոչընդոտելով երթևեկությունը»,- նշվում է հաղորդագրությունում: