Friday, 10 07 2026
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

Թուրքիան ավելի արագ է փոխվում, քան հայկական սփյուռքը. թուրք հոդվածագիր

Թուրք հեղինակ Բարչըն Յինանչը թուրքական «Հյուրիյեթում» լույս տեսած հոդվածում անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցում փոփոխություններին և դրանց նկատմամբ հայերի դիրքորոշմանը: Հեղինակն իր «Մեծ անհամաչափություն Թուրքիայի և հայկական սփյուռքի միջև» հոդվածում փորձում է քննադատել սփյուռքահայերին` «Թուրքիայում փոփոխությունները չգնահատելու համար»:

«Երբ հայերը Խորհրդային Հայաստանում քննարկում էին անկախություն հռչակելու հարցը, որոշներն ասում էին, թե երբ Հայաստանն անկախություն հռչակի, Թուրքիան հարձակվելու է հայերի վրա, սպանի հայերին: Այս անեկդոտն օրերս պատմեց մի հայ, ով ներկա էր լրագրողների և գիտնականների մասնակցությամբ մի հանդիպման: Հետո նա ասաց, որ 1992-93 թվականներին, երբ Ռուսաստանը դադարեցրեց օգնություն ուղարկել Հայաստան, Թուրքիան թույլատրեց եվրոպացիներին օգնություն ուղարկել թուրքական փակ սահմանով: «Թուրքիան փրկեց մեզ սովից»,-ասաց հանդիպմանը ներկա հայը: Նա փորձում էր ցույց տալ իրականության և համոզմունքների միջև տարբերությունը»,-գրում է թուրք հոդվածագիրը և շարունակում.

«Այժմ Թուրքիայում իրականության և համոզմունքների միջև եղած բաց տարածությունը սկսում է նեղանալ: Իհարկե, այս գործընթացի արագությունը չի գոհացնում հայերի մեծ մասին, սակայն տասնամյակներ անց, երբ Ցեղասպանության հարցում որևէ առաջ քայլ չկար, այժմ փոփոխությունների անիվը սկսել է շարժվել տեղից: Եվ այն թափ է հավաքում ամեն օր:

Համեմատելով 10 տարի առաջվա հետ` միտումը շատ է փոխվել: Անգամ պաշտոնական մակարդակում ճանաչում են հայերի զրկանքները, ինչպես երևաց անցյալ տարի վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձում (Թայիփ Էրդողանի տարածած ուղերձը-խմբ.): Երբ թուրքերը խոսում են կարևոր փոփոխության մասին, հայերն արձագանքում են, որ այն չափազանց դանդաղ է, չափազանց փոքր: Ողբերգությունից 100 տարի անց հայերի անհամբերությունը կարելի է հասկանալ: Այնուամենայնիվ, 100 տարի շարունակվող թուրքական այն դիրքորոշման մեջ, թե «մենք ոչինչ չենք արել», փոփոխություններ կան: Փոփոխություններն առնվազն պետք է նկատելի լինեն հայկական սփյուռքում: Բայց կարծես նրանք այնքան էլ տեղյակ չեն: Ինչու է այդքան կարևոր, որ նրանք իմանան այդ մասին: Կարևոր է, որպեսզի հաշտեցումն ավելի հեշտ լինի: Երբ քո զրուցակիցը փոխում է «կարմիր գծերը», երկխոսությունն ավելի հեշտ է ստացվում:

Կարևոր է հասկանալ, թե, թուրքական կողմից բացի, հայկական սփյուռքում դիրքորոշման ինչպիսի փոփոխություն կա: Բարդ է պատասխանել այս հարցին, քանի որ հայկական սփյուռքը միաձույլ մարմին չէ: Հայերն իրենք են ասում, որ Թուրքիայից սպասելիքները տարբեր են` ներողությունից մինչև հողերի վերադարձ: Ամեն դեպքում, այժմ հայկական ճակատում կարևոր և նոր մի գործոն կա` մեծաթիվ սփյուռքահայեր այցելում են Թուրքիա: «Թուրքերն իրական են դառնում, Թուրքիան իրական է դառնում»,-այս թեմայով ասում է մի հայ, ով ապրում է Միացյալ Նահանգներում»,-գրում է հեղինակը:

«Մենք կարիք ունենք փոփոխությունների երկու կողմում էլ: Ներկա պահին, թուրքական կողմում փոփոխություներն ավելի իմպուլսիվ են, քան հայկական կողմում»,-իր հոդվածն այսպես է եզրափակում Բարչըն Յինանչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում