Sunday, 12 07 2026
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Սերժ Սարգսյանը որոշել է չցցվել, բայց ազատ մանևրել

Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ մտահոգություններ ունի՝ կապված կառավարման մոդելի փոփոխության հետ, որ ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի միջոցով: Սերժ Սարգսյանը մասնագիտական հանձնաժողովին ասել է, որ կհաստատի հայեցակարգը քաղաքական առումով, սակայն մտահոգություններ ունի կառավարման մոդելի փոփոխության արդյունավետության հետ կապված և խոսել է առկա մոդելի կատարելագործման մասին:

Դժվար է ասել, թե արդյոք Սերժ Սարգսյանը այս եզրահանգմանն է եկել երեկ քաղաքական ուժերի հետ, այսպես ասած, խորհրդակցությունների՞ արդյունքում, թե՞ փոխվել են այլ հանգամանքներ, սակայն ակնհայտ է, որ քաղաքական դաշտի հետ հարցերը, այսպես ասած, պարզաբանելուց և ըստ էության իր համար այդ դաշտում անմրցակից իրավիճակ ստեղծելուց հետո Սերժ Սարգսյանը կարծես թե փոխում է մտադրություններն ու հանդես գալիս սահմանադրական փոփոխությունների հարցում նոր մոտեցումներով, որոնք, ըստ էության, նույնքան արմատական չեն, որքան հայտարարվում էին ի սկզբանե:

Թե ինչով է այս փոփոխությունը պայմանավորված՝ միգուցե առաջիկայում հասարակության համար առավել տեսանելի կդառնա: Առայժմ ակնհայտ է, որ կուլիսներում ընթանում են գործողություններ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում հրապարակային մոտեցումների վրա: Բացառված չէ, որ խնդիրը Հայաստանում էլ չէ, այլ Հայաստանի հետ աշխատող արտաքին քաղաքական կենտրոններում: Նրանցից մեկում, օրինակ, բավական հետաքրքրական վիճակ է ստեղծվել նախագահի հետ կապված՝ Պուտինը հրապարակից անհետացել է, և այդ կապակցությամբ տրվում են բավական խորհրդավոր և տարօրինակ պատասխաններ:

Ըստ որում, առավել քան հետաքրքրական է այն, որ այս ընթացքում Պուտինն, այսպես ասած, միայն Սերժ Սարգսյանի հետ է կապի մեջ մտել և հեռախոսազրույց ունեցել երեկ, ինչը զուգադիպել էր քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի սկսած խորհրդակցություններին: ՌԴ նախագահի, այսպես ասած, երկրային գոյության այլ ապացույցներ կարծես թե չկան, ինչը, իհարկե, առանձնահատուկ ուշադրություն է բևեռում Հայաստանի վրա:

Ահա այդ լույսի ներքո ոչ միայն Հայաստանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների, այլ նաև սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային տրամաբանության հարցում փոփոխությունների նախանշումը հանգամանքը դարձնում է իրապես հետաքրքրական: Մի բան հստակ է՝ քաղաքական ուժերը չէին կարող ստիպել Սերժ Սարգսյանին վերանայել մոտեցումը, հետևաբար մոտեցումը վերանայվել կամ վերանայման, այսպես ասած, նախանշաններ ի հայտ են եկել ավելի ծանրակշիռ հանգամանքներից ելնելով:

Բացառված չէ, որ Հայաստանի շուրջ իրավիճակ է փոխվել, կամ ի հայտ են եկել փոփոխության լուրջ նախադրյալներ, որոնք էլ ստիպել են Սերժ Սարգսյանին չափավորել կառավարման մոդելի փոփոխության ձգտումները և դադար վերցնել: Առավել ևս, որ Հայաստանի իշխանությունները որևէ նմանօրինակ փոփոխությունների դեպքում կարծես թե այլ գործուն մեթոդների չեն էլ տիրապետում՝ դադար վերցնելուց և, այսպես ասած, չցցվելուց բացի:

Սակայն այս ամենով հանդերձ՝ չենք կարող բացառել և այն, որ Սերժ Սարգսյանի հետաքրքրությունը սահմանադրական բարեփոխումների հանդեպ պարզապես նվազել է, իսկ քանի որ չկա այդ խնդրի վերաբերյալ արտաքին, այսպես ասած, շոշափելի պահանջարկ, ներսում նրա համար ակտիվ պրոցեսներ գեներացնելն այս կապակցությամբ այնքան էլ հետաքրքրական չէ այն պայմաններում, երբ գործնականում առկա է քաղաքական ամայություն, և Սերժ Սարգսյանը խանգարող ոչինչ չունի՝ ազատ մանևրելու համար:

Նրա արտահայտած դիրքորոշումը հենց ազատ մանևրի վկայությունն է, որի ընթացքում նա կփորձի իր համար որքան հնարավոր է արդյունավետ օգտագործել քաղաքական դաշտում ձեռք բերած դիրքային առավելությունը և, ազատվելով այսպես ասած՝ քաղաքական մրցակիցներից կամ հակառակորդներից, չհայտնվել քաղաքական գաղափարների պատանդի կարգավիճակում, ինչպիսին կարող է լինել սահմանադրական փոփոխությունների գաղափարը:

Սերժ Սարգսյանը այս պահին, ըստ էության, «քաղաքական ամուրի» է և կփորձի հնարավորինս երկար վայելել այդ կարգավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում