Monday, 13 07 2026
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան

Ինչպե՞ս անել. Եթե ՌԴ-ն ասի ոչ, Սերժ Սարգսյանը չի ստորագրի նույնիսկ ամենաանմեղ փաստաթուղթը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ողջ հաջորդ շաբաթվա ընթացքում Երևանը հագեցած է լինելու եվրոպական միջոցառումներով: Երկուշաբթիից չորեքշաբթի Երևանում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, իսկ հինգշաբթի-ուրբաթ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն է տեղի ունենալու: Այս միջոցառումների ընթացքում, դրանց կուլիսներում Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչները փորձելու են գտնել մի հարցի պատասխան. որքանո՞վ է հնարավոր Հայաստան-ԵՄ հարաբերությունների ռեստարտ իրականացնել, կամ ավելի ճիշտ՝ հաղթահարել այն ճգնաժամը, որ ծագեց 2013 թվականին Սերժ Սարգսյանի արած ոչ անհայտ հայտարարությունից հետո:

Երբ Ռուսաստանը Ուկրաինայից պոկեց Ղրիմը և սկսվեց Դոնբասի պատերազմը, Եվրոպայում սկսեցին հասկանալ, եթե Ռուսաստանը այսպես վարվեց հսկայական Ուկրաինայի հետ, Հայաստանի համար Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքները կարող էին շատ ավելի աղետալի լինել: Ուկրաինական ճգնաժամի շարունակական խորացումը Հայաստանի վիճակն ավելի ընկալելի դարձրեց ԵՄ-ի համար, և վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ չինովնիկները սկսեցին Հայաստանի հետ նոր բանակցություններ ձեռնարկելու ուղիները մտմտել:

Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրումը կախված է ոչ այնքան ԵՄ-ից կամ Հայաստանից, որքան Ռուսաստանից: Եթե Ռուսաստանն ասի ոչ, Սերժ Սարգսյանը երբեք չի ստորագրի նույնիսկ ամենաանմեղ փաստաթուղթը: Ու հիմա հայ և եվրոպացի դիվանագետների առաջ չափազանց նուրբ խնդիր է դրված, ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որին Ռուսաստանը չի ասի ոչ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանում քիչ չեն դիվանագետները, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը բոլոր դեպքերում է ասելու ոչ անկախ նրանից, թե ինչ գրված կլինի այդ փաստաթղթում: Այս դեպքում ի՞նչ իմաստ ունի բանակցել–բանակցելը և հերթական անգամ աշխարհի առաջ խայտառակ լինելը: Պրագմատիկներն ասում են, որ իմաստ ունի, այս ընթացքում Հայաստանը կհասցնի Եվրամիությունից մի 400 միլիոն եվրո օգնություն պոկել»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում