Ճապոնիայի կառավարությունը հավելյալ 50 մլրդ դոլար կհատկացնի 2011-ին երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար: Այս մասին հաղորդել է «Կիոդո» տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման նոր՝ 5-ամյա ծրագիրը կսկսվի 2016թ.-ից:
Գործակալության տվյալներով՝ այդպիսով տուծաժ շրջաններում վերականգնողական աշխատանքների համար կառավարությունը կծախսի 30 տրլն իեն (254 մլրդ դոլար):
Հիշեցնենք, որ 2011-ի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի և ցունամիի զոհ է դարձել մոտ 16 հազար մարդ, փլուզվել է մոտ 250 հազար տուն։










































