Thursday, 23 05 2024
Նոր Արեշում ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին՝ այն դարձնելով երկկողմանի փակ
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կոտրել են զինվորի համար նախատեսված հանգանանկությունների արկղը, հափշտակել գումարը
Աղմկահարույց սկանդալ՝ թուրքական բանակում
00:22
Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ
Երևան-Իջևան ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է չորս մարդ
00:00
Գերմանիան դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվների բռնագրավմանը
Ռուսաստանը պատրաստվում է աֆրիկյան մի շարք երկրներում դեսպանատներ բացել
ՌԴ ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ անդամ երկրների բանկերի հետ
Նոր մանրամասներ Հրազդանում հոգեհանգստի ժամանակ մահաբեր կրակոցների մասին
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ինչո՞ւ են դատարանները ներողամիտ նախկինների նկատմամբ
Հայաստանը ձեռնպահ է մնացել «Սրեբրենիցայի ցեղասպանության» բանաձևի քվեարկությանը
Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղայի․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Ինտրիգ՝ առանց սյուրպրիզի. ով է շարժման վարչապետի թեկնածուն
Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է հայ պատգամավորներ ընտրվեն. Նվարդ Բաքըրջըօղլու

Ազգությամբ հայ Նվարդ Բաքըրջըօղլուն մտադիր է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից մասնակցել ամռանը Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին գրում է թուրքական «Դեմոկրատ Հաբեր» կայքը։

Բաքըրջըօղլուն, որն այս պահին ԺԴԿ-ի պատգամավորության թեկնածուների ցուցակում է, հայտարարել է, որ ցանկանում է առաջադրվել Ուրարտուի մայրաքաղաք Վանում:

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է հայ պատգամավորներ ընտրվեն։ Ցանկանում եմ թեկնածությունս առաջադրել Ուրարտուի մայրաքաղաք Վանում:

Մինչև Հայոց ցեղասպանությունը պատգամավորներ ենք ունեցել խորհրդարանում, սակայն վերջին 100 տարում Թուրքիայի խորհրդարանում հայեր չեն եղել (իրականում` Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Թուրքիայի խորհրդարանում մի քանի հայ պատգամավորներ եղել են – խմբ.)»,- ասել է Բաքըրջըօղլուն:

Նշենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունները նախանշված են հունիսի 7-ին: Արդեն հայտնի է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է առաջադրել ազգությամբ հայ լրագրող Մարգար Եսայանի թեկնածությունը, որը ներկայումս աշխատում է իշխանամետ «Ենի Շաֆաք» պարբերականում:

Բացի դրանից՝ հայտնի է, որ ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանում բնակվող փոքրաթիվ հայերից մեկը՝ 58-ամյա Զեքերիա Սաբունջին, պաշտոնապես դիմել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ որպես պատգամավորության թեկնածու գրանցվելու համար:

Այս կուսակցությանն են դիմել նաև Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» կազմակերպությունը և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայեր» խումբը՝ թեկնածուների ցուցակում իրենց մի քանի տեղ հատկացնելու պահանջով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում