Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

18-ամյա աղջիկը Երևանում ինքնակամ սեռական հարաբերություն է ունեցել, 2 օր հետո ընկերոջը մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է
Սառա Ե.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

1996 թվականի մայիսին ծնված Սառան մեղադրվել է ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2014 թվականի հուլիսի 6-ին 18-ամյա Սառան ոստիկանությունում հաղորդում է տվել, թե երկու օր առաջ՝ հուլիսի 4-ին, գիշերվա ժամը 2-ին Երևան քաղաքի բնակիչ ոմն Արթուր տատիկի երևանյան տանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, որի ընթացքում հարվածել է իրեն ու պատճառել ֆիզիկական ցավ:

Հուլիսի 8-ին Սառայի հաղորդման առնչությամբ նյութերն ուղարկվել են Երևանի Էրեբունու քննչական բաժին, որտեղ հարուցվել է վարույթ՝ ոմն Արթուրի կողմից Սառային բռնաբարելու դեպքի առիթով:

Քննության արդյունքում սեպտեմբերի 19-ին քննիչը որոշում է կայացրել հայտնաբերված Արթուրի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով՝ հանցադեպի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել ծանր հանցագործության կատարման համար մեղադրելու հետ զուգորդված հանցագործության մասին Սառա Ե.-ի կողմից սուտ մատնություն կատարելու փաստով նոր քրեական գործ հարուցելու մասին:

Պարզվել է, որ Սառան իր մատնանշած օրը՝ 2014 թվականի հուլիսի 4-ին, Արթուրի բնակարանում իր կամքով է սեռական հարաբերություն ունեցել ու սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նույն այդ Արթուրի հետ: Հետո էլ անձնական դրդապատճառներով մեղադրել է նրան բռնաբարության համար:

Ընդհանուր իրավասության դատարանում Սառան իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Արագացված ընթացակարգով գործի քննության արդյունքում դատարանը Սառա Ե.-ին մեղավոր է ճանաչել ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար և դատապարտել է 1 տարի ազատազրկման:

Դատարանը կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է 1 տարի փորձաշրջան՝ պարտավորեցնելով Սառային՝ առանց համապատասխան ստորաբաժանման թույլտվության՝ չփոխել բնակության վայրը, նշանակված օրերին ներկայանալ վերահսկողություն իրականացնող ստորաբաժանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում