Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Նախագիծը հանձնաժողովում մերժվեց, և այն բացասական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ քառօրյա: Նախագիծը մեկ անգամ էլ քվեարկության կդրվի խորհրդարանի լիագումար նիստում, և պատգամավորները քվեարկությամբ կորոշեն մտնի այն խորհրդարանի օրակարգ թե ոչ:

Կարելի է չկասկածել, որ նույն պատկերը լինելու է նաև խորհրդարանում, և դրա մասին Նիկոլ Փաշինայանը չէր կարող չիմանալ: Բայց եթե նա գիտի, որ իր ներկայացրած որոշման նախագիծը մերժվելու է, հարց է առաջանում, թե ինչու է նա նման նախագիծ ներկայացնում, կամ ինչ խնդիր է լուծում նման նախագիծ ներկայացնելով:

Նիկոլ Փաշինյանի նախագծի նպատակը ձևակերպեց հանձնաժողովի նիստին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փաստանջյանը: Նա հայտարարեց, որ այս նախագիծը կարելի էր խորհրդարանում քննարկել, եթե լիներ քաղաքական ուժերի աջակցությունը: Հասկանալի է, որ Փոստանջյանը նկատի չուներ ՀՀԿ-ին, որը չէր կարող պաշտպանել իր նախագահի պաշտոնանկության վերաբերյալ որոշման նախագիծը: Փոստանջյանի ակնարկը վերաբերում էր խորհդարանական մյուս խմբակցություններին, որոնց ներկայացուցիչները կա’մ բացակայում էին հանձնաժողովի նիստից, կամ էլ, ինչպես ՀԱԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որոշման նախագիծը իրավաբանական առումով անգրագիտություն է, և այդ պատճառով ինքը չի կարող կողմ քվեարկել այդ նախագծին:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովուի այսօրվա նիստից բացակայում էին հանձնաժողովի փոխնախագահ` ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ խմբակցությունից` Տիգրան Ուրիխանյանը: Նրանց բացակայության պատճառով անհայտ մնաց, թե այս կուսակցությունները ինչ դիրքորոշում ունեն Նկոլ Փաշինյանի նախագծի վերաբերյալ:

Հույս ունենանք, որ երկուշաբթի օրը, երբ որոշման նախագիծը ԱԺ մտնելու հարցը կդրվի քվեարկության, հնարավորություն կունենաք այդ ժամանակ իմանալու, թե սույն խորհրդարանական խմբակցությունները ի վերջո կո՞ղմ են, թե՞ դեմ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, և արդյոք ընդդիմադիր լինելու իրենց հայտարարությունների մեջ անկեղծ են: Չնայած` չի բացառվում, որ նույն պատկերը լինի նաև խորհրդարանի լիագումար նիստում, և այս կուսակցությունները իրենց դիրքորոշումը քողարկելու համար որոշեն ներկա չլինել խորհրդարանի լիագումար նիստին:

Բայց նույնիսկ այդ բացակայությունը ցույց է տալիս, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները չեն ցանկանում կամ ավելի ճիշտ` այդքան համարձակություն չունեն կողմ քվեարկելու մի նախագծի, որում խոսվում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր նպատակը նոր որակի, ինստիտուցոնալ ընդդիմության ստեղծումն է, որն այլևս չի խաբի հասարակությանը, որը հրապարակում չի հավաքի հարյուր հազարավոր մարդկանց և հերթական անգամ հուսախաբ չի անի մարդկանց: Իր նպատակն է ստեղծել մի ընդդիմություն, որը երբ կհայտարարի իշխանափոխության գործընթաց սկսելու մասին և մարդկանց կկանչի Ազատության հրապարակ, մարդիկ կիմանան, որ գործընթացը սկսված է, և կիմանան, երբ կավարտվի:

Նիկոլ Փաշինյանի նախագիծը կոչված է ցույց տալու, որ Հայաստանում գործող ընդդիմությունը կեղծ է, և այն չի կարող լուծել իշխանափոխության խնդիրը: Փաշինյանն իր այս քայլով տեղ է ազատում իր հայտարարած նոր և ինստիտուցիոնալ ընդդիմության համար: Բայց հասարակությունը դրա մասին իմացավ նաև առանց այս նախագծի, երբ իշխանափոխության նպատակով համախմբված ուժերը հայտարարեցին, որ մտադիր չեն անցկացնել իրենց իսկ կողմից հրավիրված հանրահավաքը:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում