Sunday, 12 07 2026
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով

Վարչապետ. «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա»

«Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա …»
Կառավարության այսօրվա նիստը Հովհաննես Շիրազի այս տողերով է սկսել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` շնորհավորել կանանց, աղջիկներին, և մայրերին ապիլի 7-ի կապակցությամբ։

«Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք` ամեն անգամ անդրադառնում եմ պետական ծառայությունների որակին, և մենք ձեզ հետ պարտավոր ենք օպերատիվ միջոցառումներ իրականացնել, որպեսզի ծառայությունների որակը լինի բարձր, և կոռուպցիոն ռիսկերը հասցնենք նվազագույնի։ Առաջին այդպիսի քայլն արել ենք` փորձելով կանոնակարգել տեխնիկական զննման գործընթացը և կարծում եմ, պարոն Վարդանյան, անհրաժեշտություն կա ավելի լայն լուսաբանել կառավարության այս որոշումը, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ այս որոշման արդյունքում այն 5000 դրամ շորթումը, որ տեղի էր ունենում, այլևս չպետք է տեղի ունենա։

Դրա համար մենք վերացրել ենք բոլոր հիմքերը, որովհետև կառավարության որոշումով այսուհետև տեխնիկական զննում իրականացնող կազմակերպություններն իրենք պետք է շահագրգռված լինեն բարձր որակի ծառայություն մատուցել, որպեսզի քաղաքացիներն ընտրեն հենց իրենց ծառայությունը։ Սա առաջին քայլն էր, որ մենք ձեզ հետ միասին արել ենք։

Հաջորդ քայլերը նվիրված են լինելու Հանրապետության Նախագահի կողմից ոստիկանության հետ հանդիպման ժամանակ բարձրացրած խնդիրներին, որովհետև ոստիկանության կողմից տրամադրվող ծառայությունների որակը նույնպես պետք է բարձրացվի։ Մասնավորապես, Հանրապետության Նախագահի հանձնարարականով մենք մոտակա շաբաթների ընթացքում ձեզ հետ միասին անդրադառնալու ենք մեքենաների գրանցման և վարորդական իրավունքների տրամադրման գործընթացներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, և պարտավոր ենք այստեղ թափանցիկություն ապահովել, և պետական այն գործառույթները, որոնք այդ կոռուպցիոն ռիսկերն ստեղծում են, պետք է վերացնենք։

Հաջորդ մեր քայլը նվիրված է լինելու կադաստրի աշխատանքներին, որտեղից նույնպես գալիս են դժգոհություններ, ինչպես նաև ՔԿԱԳ-երի աշխատանքներին. քաղաքացիները նույնպես դժգոհում են, որ այդտեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր։
Մենք ձեզ հետ միասին անդրադարձել ենք անձնագրերի տրամադրման գործառույթներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Մեր վերջին մոնիտորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ այսօր կոռուպցիան այդ բնագավառում իսպառ բացակայում է։

Նշանակում է` երբ կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում, կարգերը պարզեցնում է, դարձնում է թափանցիկ, մենք կարողանում ենք հասնել հաջողության, և իմ կողմից թվարկված ոլորտներում նույնպես մենք կարճ ժամանակահատվածում պետք է հասնենք նույն արդյունքներին, ինչին մենք հասանք անձնագրերի տրամադրման գործընթացը կանոնակարգելու պարագայում»,- հայտարարել է Տ. Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում