Sunday, 12 07 2026
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

Մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցացիաների դերը» աշխատաժողովը

Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Տեղական իշխանությունների ասոցացիաների դերը» աշխատաժողովը, որի շրջանակում տրվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2015-2017թթ. Գործողությունների ծրագրի մասը կազմող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի մեկնարկը: Աշխատաժողովի բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի փոխնախագահ Ջուլիանա Հոջան, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ինչպես նաև ՀՀ մի շարք համայնքների ղեկավարներ:

«Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ամրապնդել ՀՀՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունները, որի արդյունքում Միությունը կունենա ավելի հզոր ներքին կառավարման և ղեկավարման համակարգ, կբարելավի շահերի պաշտպանության ու հաղորդակցման կարողությունները, ինչպես նաև կմշակի ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարություն, որը հավանության կարժանանա իր անդամների կողմից:

Աշխատաժողովի շրջանակում կներկայացվի եվրոպական այլ պետությունների տեղական իշխանությունների ասոցիացիաների փորձը: Եվրոպական երկրների, տեղական իշխանությունների ասոցիացաների ներկայացուցիչները կմանրամասնեն անդամ համայնքներին իրենց կողմից մատուցված ծառայությունների մասին, իրենց անդամների շահերի պաշտպանության և ընդհանուր շահերի առաջմղմանն ուղղված լոբբիստական գործունեության ընթացքում կիրառվող գործիքներն ու արձանագրած հաջողությունները, ինչը կնպաստի ՀՀՄ-ի կողմից իր գործընկերների հաջողությամբ կիրառված մոդելներն ու մոտեցումները փոխառելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում