«Բանանց»-ը ուսումնամարզական հավաքի ընթացքում պարտվեց նաև երկրորդ ստուգողական խաղում, տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:
Հաշվետու խաղում Բանանցը պարտվեց 1:4 հաշվով: Երկրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գոմենյուկը, 20-րդ րոպեին Էդմարը խփեց երկրորդ գոլը, իսկ 35-րդ րոպեին Պրիոմովի հարվածը անկասելի էր Թորոյանի համար:
Մինչև ընդմիջում մեր թիմին հաջողվեց կրճատել հաշիվը՝ մրցակցի ինքնագոլի միջոցով: Երկրորդ կեսի վերջում Բարիլկոն չորրորդ գնդակն անցկացրեց «Բանանց»-ի դարպասը:







































