ԱՄՆ օպերատորների գիլդիան, որը փետրվարի 15-ին հանձնել է իր պրոֆեիոնալ մրցանակները, Էմանուել Լյուբեցկուն ճանաչել է տարվա լավագույն օպերատոր «Բերդմեն» ֆիլմի համար: Այս մասին հայտնում է Variety-ն:
Փեթեր Ֆլինքենբերգը ստացել է «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակը՝ անկախ կինոյում «Բետոնե գիշեր» դրամայի համար:
Ջոնաթան Ֆրիմանը մրցանակի է արժանացել «Ստորգետնյա կայսրություն» հեռուստասերիալում լավագույն օպերատորական աշխատանքի համար: Մինի-սերիալ նկարահանած լավագույն օպերատոր է ճանաչվել Ջոն Լինդլին՝ «Մանհեթենի» համար:










































