Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև բանակցություններ չեն անցկացվել: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Խորհրդարանում Թուրքիայի ԶՈՒ կարգապահության մասին օրինագծի շուրջ բանակցությունների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս նախարարը նշել է, որ քուրդ գրոհայինների հետ բանակցությունները վարում են Թուրքիայի համապատասխան ինստիտուտները:
Խոսելով Սիրիայի կողմից հնարավոր հարձակման դեմ Թուրքիայի տարածքում տեղադրված և տեղադրվող Patriot զենիթա-հրթիռային համալիրների մասին՝ նա նշել է, որ դրանք ունեն միայն պաշտպանական նպատակ:








































