Friday, 10 07 2026
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, որ դեսպանի առաքելության իրականացման ընթացքում հայ-չեխական հարաբերություններն ավելի կզարգանան և կխորանան: Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, և Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը դրա վկայությունն է:

Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանատան բացման կապակցությամբ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կնպաստի քաղաքական երկխոսության շարունակականության ապահովմանը, առևտրատնտեսական համագործակցությանը և մարդկային շփումների ակտիվացմանը:

Խոսելով միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերությունների մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է. «Այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում, ինչպես նաև պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում:

Այս առումով պետք է նշեմ, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Խորհրդարանական մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել միմյանց ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից»:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետության ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած հավասարակշիռ դիրքորոշման համար:

Խոսելով Եվրամիության հետ համագործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում. Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից, իսկ Արևելյան գործընկերության շրջանակներում եվրոպական մերձեցումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է:

Դեսպան Պետր Միկիսկան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում:

Համագործակցության առումով դեսպանը կարևորել է հատկապես տնտեսական ոլորտը, որը նախորդ տարի թևակոխել է նոր ու առավել արդյունավետ փուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում