Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Նյու Յորքում Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացում կբեմադրվի

Չնայած այն փաստին, որ Հայոց ցեղասպանությունից մեկ դար է անցել, զոհերի ժառանգները դեռ պայքարում են պատմական աղետի հետևանքների դեմ և ցույց տալիս՝ ինչ նշանակություն ունեն այդ 100 տարիներն իրենց համար, ինչպես են ազդել հայ ազգի և սփյուռքի վրա: Այս հարցերն է արծարծում «Սրբազան ցասում» (From Sacred Wrath) ներկայացումը, որը կբեմադրվի ապրիլի 18-ին և 19-ին Նյու Յորքի The Davenport թատրոնում, – գրում է armeniangenocide100.org-ը՝ հղում անելով MassisPost-ին:

Ներկայացման կենտրոնում ամերիկահայ Խաչատուրյանների ընտանքին է: Նրանք կիսվում են իրենց զգացմունքներով և հույզերով, որոնք առավել ցայտուն են դրսևորվում հատկապես հիմա՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին: Այս ընտանիքի տատիկը, փախուստից կաթվածահար եղած, ի վիճակի չէ պատմել իր փրկվելու մասին, հայրենասեր հորը վշտացնող երիտասարդ կինը կապեր է հաստատում թուրք լրագրողի հետ, իսկ այդ կնոջ եղբայրը խոստանում է ընդգրկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում հանուն հայրենիքի ապագայի:

Ներկայացման ռեժիսոր Թալին Բաբայանը ներկայացնում է այն տարբեր  դժվարությունները, որոնց հայերը հանդիպում են ամբողջ աշխարհում:

Ներկայացման թիմն ու պրոֆեսիոնալ դերասաններն ուսումնասիրել, ապա նոր բեմ են բարձրացրել ժխտման, ազգայնականության և մարդու իրավունքների ոտնահարման թեմաները: Դերասանական կազմը համալրել են ընտանիքի հոր՝ Հովսեփի դերակատար Գառնիկ Ներսեսյանը, Ցեղասպանությունից փրկված Աղավնիի դերակատար Կոնստանս Կուպերը, արդի աշխարհայացքների տեր պատմության ուսուցչուհի Արենիի դերակատար Անի Ջիրջիրյանը, Ամերիկայում ծնված, բայց հայրենիք վերադառնալ երազող Սողոմոնի դերակատար Րաֆֆի Վարդանյանը, հայկական կոտորածը ցեղասպանություն չհամարող թուրք լրագրող Քեմալի դերակատար Չիհանգիր Դումանը, Դարֆուրի ցեղասպանությունից փրկված Աիշայի դերակատար Ջեմի Ալանան և ընտանիքի ընկեր Ալեքսի դերակատար Հայկ Հովնանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում