ԱՄՆ-ում ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») 6 կողմնակիցների դեմ՝ հաղորդում է NBC News-ը:
Ըստ այդմ, կասկածյալները նյութական օգնություն են ցուցաբերել Սենտ Լուիսի բնակչին, ով 2013-ին միացել է ԴԱԻՇ-ին: Նշվում է, որ ահաբեկիչը ոչնչացվել է, իսկ նրա 6 հանցակիցներից 5-ը ձերբակալվել են:
Բոլոր մեղադրյալները ծագումով Բոսնիայից են, նրանցից 5-ը ներգաղթել է ԱՄՆ:








































