Sunday, 12 07 2026
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է

Ղազախստանը հերքել է, որ սահմանափակում է Ռուսաստանից որոշ ապրանքների ներկրումը

Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բաքըջան Սաղինթաևը հերքել է Ռուսաստանից ապրանքների ներկրումը սահմանափակելու երկրի մտադրության մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

«Ոչ, այդպես չէ, մենք չենք պատրաստվում»,- լրագրողներին ասել է Սաղինթաևը:

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը թյուրիմացություն է անվանել Ղազախստանում ռուսական ապրանքների ներմուծման արգելքի վերաբերյալ երկրի հետ ունեցած բանակցությունների մասին տեղեկությունը:

«Մենք ակտիվորեն ամրապնդում ենք ԵՏՄ-ն, որտեղ միասնական կանոններ են, սահմանափակումների անհնարինություն: Այնպես որ՝ ասել, որ սահմանափակումների թեմա կա, ինչ-որ թյուրիմացություն է: Դա ոչ մի կերպ չի տեղավորվում մեր երկրների ջանքերի և կառուցվածքի մեջ, ըստ որի՝ պետք է շարժվել ոչ թե ուղղակի համախմբման ուղղությամբ, այլ ստեղծել պետությունների հզոր, ուժեղ միություն»,- TASS-ը մեջբերում է նրա խոսքերը:

Միաժամանակ, «Ղազախստանի սպառողների լիգա» ասոցիացիայի ղեկավար Սվետլանա Ռոմանովսկայան ասել է. «Եթե մի շարք ռուսական ապրանքների վրա ներկրման արգելք կամ սահմանափակում դնեն, ես դեմ կլինեմ…»:

Ռոմանովսկայայի խոսքով՝ նախևառաջ պետք է հասկանալ, որ շուկան մրցակցային միջավայր է:

Փետվարի 6-ին ավելի վաղ «Կոմերսանտ»-ը, հղում անելով Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և սննդամթերքի շուկայի աղբյուրներին, հայտնել էր, որ Ղազախստանը պատրաստվում է արգելք կամ սահմանափակումներ սահմանել Ռուսաստանից ապրանքների ներկրման վրա, քանի որ ռուբլու արժեզրկման պատճառով ղազախ արտադրողները չեն կարող գներով մրցակցել ռուսների հետ:

Պարբերականի տեղեկությամբ՝ Աստանան պահանջում է էմբարգո սահմանել Ռուսաստանից ներկրվող նավթամթերքրի, ավտոմեքենաների և դրանց համար մարտկոցների, շինարարական կցամասերի, մսի, ձվի, մակարոնի, հրուշակեղենի, ալյուրի և հյութերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում