Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Ինչու Ծառուկյանը ոչ մի բառ չասաց Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին

Ոչ իշխանական ուժերի ու կազմակերպությունների համաժողովին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ունեցած ծավալուն ելույթում Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերների ու տարածաշրջանային խնդրիների մասին անգամ ակնարկ չկար: Փաստը, որ Ծառուկյանն ընդհանրապես շրջանցեց այս ոլորտը, «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ վկայում է այն մասին, որ Հայաստանի և́ իշխանությունները, և́ ոչ իշխանական ուժերը արտաքին քաղաքականության վերաբերյալ միևնույն մոտեցումներն ունեն, ինչի պայմաններում խոսել երկրում որակական փոփոխության մասին պարզապես հնարավոր չէ:

«Ե́վ իշխանությունները, և́ Գագիկ Ծառուկյանը ռուսական ուղեծրից դուրս եկողը չեն, իսկ սա նշանակում է, որ եթե խոսում ենք Հայաստանում փոփոխությունների և Հայաստանում ապագա ունենալու մասին, բնականաբար պետք է այդ արատավոր շղթան ջարդենք»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը Ծառուկյանի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» և նրանց միացած մյուս քաղաքական ուժերի միջոցով ստեղծել մի «муляж», որով կարծես թե վախեցնում է Սերժ Սարգսյանին:

«Ռուսաստանն ուզում է ասել՝ տե́ս, եթե մեր ասածները չանես, ապա սրանք պատրաստ են մեր ասածը անելու, և նրանք կգան իշխանության: Ծառուկյանի ելույթը պետք է կարդալ հենց այս համատեքստում: Նա ներքին քաղաքակնության մեջ առաջարկում էր կոալիցիա կազմել, նոր մարդկանց ներգրավել, թեև շեշտադրումներն ավելի թույլ էին, քան նախկինում, երբ նա պահանջում էր ամբողջական իշխանափոխութուն»,- նշում է Աղասի Ենոքյանը և հավելում, որ Գագիկ Ծառուկյանն այժմ պարզապես ասում է, թե պատրաստ է և ուզում է լինել իշխանություն՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում հանրահավաքներ կլինեն:

Հիշեցնենք, այսօրվա ելույթում Գագիկ Ծառուկյանը կոալիցիայի հնարավորության մասին մասնավորապես ասել էր. «Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավագանիներ, և ոչ մի վատ բան չկա, եթե նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, մարզպետերը լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ»:

Աղասի Ենոքյանի կարծիքով, Գագիկ Ծառուկյանի ելույթի շեշտադրումների թուլացման պատճառը նույնպես Ռուսաստանն է: «Ռուսաստանն այլևս այս ուժերին լուրջ չի ընդունում և տեսնում է, որ այն, ինչ իրեն պետք է, կարող է կատարել Սերժ Սարգսյանի միջոցով»,-ասում է Աղասի Ենոքյանը: Ըստ քաղաքագետի՝ սրա պացույցը Գյումրիում տեղի ունեցածն ու դրա ոչ ադեկվատ պաասխանն էր Հայաստանի իշխանությունների կողմից, ինչպես նաև Բերձորի ծեծ ու ջարդը, որոնք ԲՀԿ ղեկավարը, բնականաբար, չի քննարկում, այլ իրեն հատուկ պոպուլիզմով միայն հիշատակում է Գյումրիի դեպքերն ու սահմանային լարվածությունը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով, ուզենք թե ոչ՝ երկրի ներսում փոփոխությունների օրակարգը կախված է այն արտաքին ինտեգրացիոն գործընթացներից, որոնցում այսօր ներգրավված է Հայաստանը, որովհետև այլ է բարեփոխումների հնարավորությունը ԵՏՄ շրջանակում, այլ՝ ԵՄ հետ ինտեգրման խորացման պարագայում:

«Եթե դու չես նշում, թե որ ինտեգրացիոն մոդելն ես ընտրում, չես կարող հստակ ներկայացնել երկրի ներսում բարեփոխումների ամբողջ համատեքստը, հետևաբար նաև չես կարող իրականացնել այն»,-անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ելույթին՝ «Առաջին լրատվական»-ին ասաց Բորիս Նավասարդյանը:

Հաշվի առնելով փաստը, որ Հայաստանն այսօր ԵՏՄ անդամ է՝ ներքին բարեփոխումները, ըստ նրա, չեն կարող իրականացվել ժողովրդավարության ու թափանցիկության միջոցով, ինչը ցույց է տվել ԵՏՄ առանցքը կազմող Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների փորձը: «Այստեղ որևէ հեռանկար չկա կոռուպցիայի ու մենաշնորհների հաղթահարման առումով, իսկ եթե այդ հարցերը չեն լուծվում, մյուս հարցերի լուծման հնարավորությունը հույս չի ներշնչում»,- վստահ է Բորիս Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահը ԲՀԿ ղեկավարի՝ հուժկու հանրահավքների ու անգամ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարությունը դիտարկում է իշխանությունը վերցնելու ներքաղաքական պայքարի համատեքստում և նման հայտարարությունները բնական է համարում:

«Որքան համապետական ընտրությունները մոտենան, պայքարն այնքան սրվելու է, հետևաբար, արտահերթ ընտրությունների հարցը ոչ միայն հայտարարությամբ է դրվելու, այլև գործով է ապահովվելու՝ հնարավորինս սրելով քննադատությունը: Սա տրամաբանական է, բայց առանց ամբողջ ծավալով ռազմավարական խնդիրների լուծման ճանապարհները ներկայացնելու, առանց արտաքին գործընթացների համատեքստում դրանք դիտարկելու, այդ ամենը լուրջ չի հնչում, որքան էլ դժգոհ լինենք այսօրվա իշխանություններից»,- եզրափակում է Բորիս Նավասարդյանը:

Լուսանկարը՝ Արթուր Պապյանի թվիթերյան էջի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում