Saturday, 11 07 2026
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Գյումրեցիների պահանջը շատ հստակ է՝ Մնացականին պետք է անհապաղ ազատ արձակեն

Երեկ Գյումրիում ձերբակալվեց հունվարի 14-15-ի ինքնաբուխ ցույցերին մասնակցած Մնացական Ալեքսանյանը: Գյումրիում տեղի ունեցածը հասարակական մեծ դժգոհության առիթ է դարձել:

Ցույցերի օրերին իր ակտիվությամբ աչքի ընկած Կարեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մնացական Ալեքսանյանի ձերբակալությունն իրենց համար խիստ անհասկանալի է և անակնկալ: Հիմա Գյումրիում սպասում են պատկան մարմինների բացատրություններին:

«Այս պահին դատախազությունում մեծ ժողով է՝ պաշտոնյաների մասնակցությամբ: Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն, հուսանք, որ խոհեմ կգտնվեն և անիմաստ չեն լարի առանց այն էլ լարված գյումրեցիներին, մանավանդ որ այս ամենից վատ հոտ է գալիս:

Գոնե այս հարցում քննչական կոմիտեն և դատախազությունը միակարծիք չեն, հետևաբար պետք է շան գլուխը այնտեղ փնտրել, որը ես չեմ ուզում անել և դա ինձ չի հետաքրքրում»,-ասաց նա:

Կարեն Պետրոսյանը նշեց, որ թեև օրենքը ենթադրում է 72 ժամ՝ մեղադրանք առաջադրելու կամ չառաջադրելու հետ կապված, գյումրեցիների պահանջը շատ հստակ է՝ Մնացականին պետք է անհապաղ ազատ արձակեն:

«Վստահ եմ՝ այդ օրը ովքեր եկել էին, բոլորն էլ իրենց են տեսնում: Գուցե մեկը՝ մի քիչ քիչ, մյուսը՝ մի քիչ ավելի շատ կարգազանց, եթե դա այդպես կարելի է հասկանալ, բայց ամեն դեպքում նրանք պետք է հասկանան, որ դա հետապնդում է, մանավանդ որ գլխավոր դատախազն էր խոստացել, որ հետապնդումներ և քրեական գործեր չեն լինելու»,- հավելեց Կարեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կհաջորդե՞ն նոր ձերբակալություններ, Կարեն Պետրոսյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, բայց այնպես չէ, թե Մնացական Ալեքսանյանը հատուկ գործողություններ է արել:

«Ես էլ եմ արել այն, ինչ ինքն է արել, թող ինձ էլ ձերբակալեն: Ամեն մեկս այդպես ենք մտածում: Շատ մեծ հույս ունեմ, որ մեր իրավապահները խոհեմ կգտնվեն, և այս հարցը շատ արագ կլուծեն»,- ասաց նա՝ հավելելով, որ այս քայլերով չեն կարող գյումրեցիներին ընկճել, քանի որ այստեղ որևէ մեկը աթոռի կամ անձնական շահի համար չի պայքարում, այլ պայքարում են ճշմարտության, արդարության, արժանապատվության համար:

«Եթե մյուս կողմը այդ արժանապատվությունը չունի, իսկ ես կարծում եմ, որ հանրապետությունում շատուշատ ոստիկաններ արժանապատիվ մարդիկ են, և շատ պաշտոնյաներ արժանապատվության այդ զգացողությունն ունեն և կիսում են այդ մոտեցումը և իրենց գործընկերների հետ այս խոհեմությունը կդրսևորեն և կհասկանան, որ նման քայլերով մեզ չեն կարող վախեցնել: Աստվածավախ և աստվածապաշտ հային չես կարող վախեցնել, որովհետև մենք քրիստոնյա ազգ ենք, մենք ազատ ենք: Մեզ համար մի սահմանափակում կա՝ արդարությունն է»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազի դիմումին, Կարեն Պետրոսյանը նշեց, որ այդ նամակի պատասխանից կախված է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Նրա կարծիքով՝ այս խնդիրը Գյումրիում ավելի արդիական է, քանի որ Գյումրիում համակեցություն ունեն ռուս զինվորականի հետ: Եվ եթե լինի այդ խոհեմությունը, Կարեն Պետրոսյանի խոսքով,«բարեկամությունը կլինի ոչ թե չակերտներով, այլ առանց չակերտների»,- ասաց նա:

Ոստիկանության՝ նախօրեին կատարած գործողությունը, Կարեն Պետրոսյանի խոսքով, բխում է դատախազի սանկցիայից, ինչը խիստ անհասկանալի է:

«Ինձ համար աբսուրդ է, որ երկու իրավապահ կառույցներ՝ քննչական կոմիտե և դատախազություն, այսպիսի հրապարակային հակասություն ունեն: Պետք է հասկանանք այս խաղերի իմաստը: Գյումրեցին շատ լավ խոսք ունի, ասում է՝ «Սատանի մայլեն քյանդրբազ կխաղան». հուսանք, որ իրենք այդ «քյանդրբազը» չեն խաղա և ավելի խոհեմ կգտնվեն:

Ամեն մարդ իր մեջ մտածում է, որ այդ անձը, որին ձերբակալել են, ինքն է, անգամ նրանք, ովքեր այնտեղ չեն եղել, մտածում են, որ Մնացականին ձերբակալելով՝ բոլոր համախոհներին են ձերբակալել: Չնայած ես չեմ ժխտում, որ մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ է եղել, մյուսը՝ ավելի քիչ, բայց մենք բոլորս նույն բանն ենք արել այդ օրը»,- հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում