Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում տաքսու վարորդները: Նրանք պահանջում էին, որպեսզի լիզենցավորման նոր կարգի մասին օրենքը չկիրառվի, քանի որ տաքսի վարողները առանց այն էլ օրենքով նախատեսված մի շարք ծախսեր ունեն, իրենց պարտադրում են նաև հաշվիչներ ձեռք բերել:
Կառավարության դիմաց նրանց մոտեցավ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա ցուցարարներին վստահեցրեց, որ նոր կարգը, որը նախատեսում է ամսական 12 հազար դրամ վճար, ավելի լավ օրենք է և ավելի է հեշտացնում վարորդների աշխատանքը: Ցուցարարները նկատեցին, որ այս պահին իրենք հնարավորություն չունեն վճարելու, շատերն արդեն իսկ, հին կարգի համաձայն, վճարումները կատարել են:








































