Monday, 13 07 2026
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել

Ստամբուլի քաղաքապետարանը հայ աշակերտների իրավունքները պաշտպանող կառույց է հիմնել

Ստամբուլի քաղաքապետարանի երիտասարդական խորհուրդը հայկական, հունական և հրեական դպրոցներում սովորող աշակերտների խնդիրներով զբաղվող «Փոքրամասնությունների միավորում» է հիմնել։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը։

Ստամբուլի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի նախագահ Սամեդ Աղըրբաշը հայտարարել է, որ նման կերպ իրենք փորձում են մեծացնել Ստամբուլում ոչ մուսուլման երիտասարդների ակտիվությունը, ինչպես նաև պաշտպանել փոքրամասնությունների 23 դպրոցներում սովորող աշակերտների իրավունքները։

Նշենք, որ այս պահին Թուրքիայում 16 հայկական դպրոց է գործում, որտեղ շուրջ 3000 աշակերտ է ուսանում։ Հայկական բոլոր դպրոցներն էլ գտնվում են Ստամբուլում։ Դրանց գերակշռող մասը տարրական են, կան նաև ավագ դպրոցներ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 30 տարի առաջ հայկական դպրոցներում աշակերտների թիվը երկու անգամ ավել է եղել։

Թուրքիայի կառավարությունը վերջին շրջանում հայկական դպրոցներին զգալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում, ինչը խոսում է ոչ թե թուրքերի՝ հայերի նկատմամբ բարյացակամ քաղաքականության մասին, այլ պարզապես Եվրամիությանն անդամակցության գործընթացի շրջանակներում Թուրքիային պարտադրվել են որոշակի դրույթներ, որոնցից մեկն էլ վերաբերում է փոքրամասնությունների կրթական իրավունքներին և դպրոցներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում