Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Ռուսաստանի անջատումը SWIFT համակարգից կկրճատի Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հոսքը

Ռուսաստանը կանգնել է նոր մարտահրավերի առաջ՝ այս անգամ սպառնում են համաշխարհային ցանցից անջատել երկրի բանկային համակարգը SWIFT կոդերից: Եթե նավթի և ռուբլու արժեզրկմամբ ստեղծված ներքին ճգնաժամին գումարվի նաև այս պատժամիջոցը, իրավիճակն ավելի կսրվի: Սա լրջագույն խնդիր է Ռուսաստանի տնտեսության համար, որովհետև երկիրը չի կարող դրսից փոխանցումներ ստանալ և փոխանցումներ կատարել:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից եկող տրանսֆերտներից: Երբ SWIFT կոդերը Ռուսաստանի համար անջատվեն, ի՞նչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանի տնտեսությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ բանկային մասնագետ Արարատ Ավագյանը:

«Հայաստանում բանկային համակարգը մի լավ օրի չէ, այս օրերին մեր բանկերը հիմնականում փոխանցումներ են իրականացնում: Եթե Արևմուտքի կողմից այս պատժամիջոցը իրականություն դառնա, խնդիրներ կառաջանան նաև մեզ համար»,-հայտնեց մասնագետը:

Նրա խոսքով՝ կոդերը Հայաստանի համար տարբեր են, սակայն լրջագույն ռիսկ կա տրանսֆերտների ծավալների կրճատման հետ կապված: 2014թ.-ի երկրորդ կեսից, ըստ Ավագյանի, իրենց բանկով Ռուսաստանից փոխանցումների ծավալները կրճատվել են մոտ 40 տոկոս, դեկտեմբերին՝ կապված տոների հետ, մի փոքր ակտիվացում է եղել, հունվարին արձանագրվում է կայուն պասիվություն:

Բանկային համակարգի մասնագետը շեշտեց, որ եթե ռուսական տնտեսությունը դրսից գումարներ չկարողանա ստանալ, ֆինանսական շարժը երկրում կդանդաղի, դա էլ շղթայաբար կազդի Հայաստանի տրանսֆերտների վրա:

«Ամենահավանական սցենարն այն է, որ որոշ ժամանակ անց մեր հայրենակիցներն այս իրավիճակում աշխատանք կկորցնեն Ռուսաստանում, Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները ֆինանսական հոսքերի կրճատում կունենան: Եթե այս պատժամիջոցը գործի դրվի, իմ նշած հետևանքները մեր տնտեսության վրա իրենց երկար սպասեցնել չեն տա»,- հայտնեց Ավագյանը:

Նրա խոսքով՝ SWIFT կոդերի անջատումը Ռուսաստանի բանկային համակարգը կոլապսի կենթարկի ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

«Ռուսաստանին զրկելով այս կոդերից՝ կտրում են նրան ֆինանսական բոլոր արտաքին աղբյուրներից, այս երկիրն առևտուր ունի շատ երկրների հետ, փոխանցումների շղթան եթե կտրվի, տնտեսությունը ծանր ճգնաժամ կապրի: Ի՞նչ եք կարծում՝ օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերություններն ի՞նչ կանեն. նրանք առաջինը կարձագանքեն ստեղծված վիճակին և կլքեն Ռուսաստանը»,- նկատեց Ավագյանը՝ հավելելով, որ այն բոլոր արտոնությունները, որ Ռուսաստանը պատրաստվում էր տալ օտարերկյա ներդրողներին, միայն այս պատճառով կարող են հօդս ցնդել:

«Անելիք», «Արարատ» բանկերի փոխանցումների բաժնի աշխատակիցները մեր հարցախույզին ի պատասխան՝ հայտնեցին, որ առաջիկա երկու ամիսներին դժվար թե այս իրավիճակն ազդի տրանսֆերտների վրա և նկատելի բացասական փոփոխություն լինի բանկային համակարգի համար: Իսկ ահա մարտից հետո, երբ, որպես կանոն, փոխանցումների հոսքը դեպի բիզնեսի իրական հատված և հասարակություն մեծանում է՝ բացասական սցենարները չեն բացառվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում