Մոսկվայի «Սպարտակ»-ի նորեկ ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-ում հանդես է գալու 12 համարի մարզաշապիկով: Նա բացատրել է, թե ինչու է ընտրել հենց այդ համարը:
««Սպարտակ»-ում հանդես եմ գալու 12 համարի մարզազգեստով: Այդ համարի մարզաշապիկն եմ ընտրել, քանի որ իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը՝ Թյերի Անրին, հանդես էր գալիս այդ համարի մարզաշապիկով»,- գրել է 25-ամյա ֆուտբոլիստը Twitter-ում:
Նշենք, որ Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում 13 խաղում 9 գոլ է հեղինակել:








































