Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ուղևոր «տալու» լավության դիմաց Հրազդան-Երևան երթուղու տաքսիստներն իրար թմրամիջոց են նվիրել

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ալիկ Կոնջորյանի և Տիգրան Բաղդասարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

46-ամյա Ալիկ Կոնջորյանը մեղավոր է ճանաչվել մի քանի դրվագով թմրամիջոց իրացնելու, իսկ 29-ամյա Տիգրան Բաղդասարյանը՝ նույնքան դրվագներով ապօրինի թմրամիջոց Կոնջորյանից ձեռք բերելու համար:

Ալիկ Կոնջորյանը կալանքի տակ է 2013 թվականի սեպտեմբերի 27-ից, իսկ Տիգրան Բաղդասարյանի խափանման միջոցը դեռ ստորագրությունն է չհեռանալու մասին:

Խոսքը գնում է 11 դրվագով մարիխուանա իրացնելու և ձեռք բերելու մասին:

Այդ դրվագները, ըստ դատական ակտի, ամբաստանյալների կողմից իրականացվել են կարճ ժամանակամիջոցում՝ 2013 թվականի օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 26-ը:

Թմրամիջոց իրացնելու և թմրամիջոց ձեռք բերելու համար մեղավոր ճանաչված ու դատապարտված ամբաստանյալները տաքսու վարորդներ են եղել: Թմրամիջոց օգտագործող վարորդներին իրենց կյանքն ու առողջությունը վստահել են ուղևորները՝ անտեղյակ, թե ում մեքենան են նստում:

Ըստ դատական ակտի՝ թմրամիջոցի չափաքանակների իրացումը տեղի է ունեցել տարբեր վայրերում, վերջին դրվագով՝ Հրազդանի Հայ ֆիդայիների փողոցում՝ հուշարձանի հետնամասում: Այդ հուշարձանի հետնամասում աճել է նաև կանեփի բույս, որից թմրամիջոցի սիրահարները նույնպես օգտվել են:

Երկու ամբաստանյալները հանդիպումների պայմանավորվածությունները հիմնականում ձեռք են բերել հեռախոսազանգերի միջոցով, որոնց վերծանումները կատարվել ու դրվել են մեղադրանքի հիմքում:

Ալիկ Կոնջորյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, թե մարիխուանայի փաթեթներ եղել են Տիգրանի մոտ, նա իրեն էլ է տվել, իսկ ինքը երբեք թմրամիջոցի իրացում չի կատարել: Ամբողջը եղել է «նարկոյի օպերի» թելադրանքով: Ինքն ու Տիգրանը տաքսու վարորդներ են, ինքը ուղևորներ է «փոխանցել» Տիգրանին, դրա վերաբերյալ էլ խոսել են հեռախոսով:

Ուղևորներ «տալու» լավության դիմաց Տիգրանն իրեն մեկ գլանակ կանեփ է տվել, որը լավը չի եղել, դրա պատճառով ինքն ու Տիգրանը վիճել են:

Ինքը գիտի, որ Տիգրանը Հրազդանի հողամասերից է քաղել կանեփը, անգամ՝ դպրոցի մոտից: «Նորմալ մարդը մեկ գլանակից ավել չի կարող ծխել», ինքը չի կարող ասել, թե մեղադրանքով հաստատված քանակությամբ թմրամիջոցն ի՞նչ է արել Տիգրանը:

Ինքը լսել է, որ Տիգրանը այլ մարդկանց հետ խոսել է հեռախոսով, հասկացել է, որ այլ մարդիկ նրանից թմրամիջոց են սպասում: Տիգրանը «Կինգ դե լյուքս» ծառայության տաքսի է վարել:

Ալիկ Կոնջորյանը ներկայացրել է նաև, թե ինքը սոցիալապես անապահով է, երբեմն սոված է եղել ու հաց է կերել հարևանի տանը: Այդ հարևանն իրեն կոշիկ էլ է տվել: Ինքը նույնիսկ մալուխ չի կարողացել գնել՝ 2500 դրամ չի ունեցել, որ լույսը քաշի:

Ինքն ու Տիգրանը մտերիմներ չեն եղել: Ինքն արդեն երկու տարի է՝ թմրամիջոց է օգտագործել՝ մարիխուանա, կանեփ, որոնք ձեռք է բերել ճանապարհներից քաղելու միջոցով: Քաղել ու միայնակ ծխել է:

2013 թվականի մայիսի 7-ին Ալիկ Կոնջորյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու համար ու դատապարտվել է 1 ամիս կալանքի:

Դրանից հետո նա շարունակել է տաքսի վարել ու թմրամիջոցներից էլ ձեռք չի քաշել:

Ըստ Կոնջորյանի՝ վերջին վեց տարիներին ինքը «ՎԱԶ-2107» մեքենայով Երևան-Հրազդան երթուղով ուղևորներ է փոխադրել Երևանի «Ռայկոմ» թաղամասից: Այնտեղ է ծանոթացել «Կինգ դե լյուքս» տաքսի ծառայության վարորդ Տիգրան Բաղդասարյանի հետ:

Երկու անգամ Տիգրանի խնդրանքով գնացել են նրա ծանոթ «Տմբոյի» տան մոտ՝ Աթաբեկյան գյուղ՝ թմրամիջոց վերցնելու: Ինքը մեքենայից չի իջել, չի տեսել՝ ինչպես է Տիգրանը «Տմբոյի» տուն մտնում, «Տմբոյին» նույնպես չի տեսել:

Ալիկը պնդել է, թե Տիգրանը ստել է, ինքը նրան երբեք թմրամիջոց չի վաճառել:

Տիգրան Բաղդասարյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա պնդել է, որ բոլոր դրվագներով Ալիկից գնել է մարիխուանա թմրամիջոց՝ փաթեթներով:

Վերջին անգամը եղել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին: Թմրամիջոցը ձեռք է բերել ու ճանապարհին էլ բռնվել է ոստիկանների կողմից: Մեքենայում ուղևորներ չեն եղել, եղել է միայն Ալիկը, բայց նա իջել է՝ մինչև ոստիկանների կողմից իրեն բերման ենթարկելը: Իր մեքենայից առգրավել են թմրամիջոց ու կանեփի թուփ, որն իրեն նվիրել էր Ալիկը:

Իրենց հանդիպման վայրը որոշել է Ալիկը: Թմրամիջոցի չափաբաժինները եղել են լուցկու տուփի չափ թղթի մեջ:

Իր ցուցմունքներն իրեն ոչ ոք չի թելադրել:

Ընդհանուր իրավասության դատարանը մեկ տասնյակ դրվագներով թմրամիջոց իրացնելու համար Ալիկ Կոնջորյանին դատապարտել է վերջին հաշվով 8 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Տիգրան Բաղդասարյանը նույն քանակով դրվագներով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու համար վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 1 ամիս ազատազրկման:

Երկուսի նկատմամբ էլ նշանակվել է հարկադիր բուժում:

Դատավճիռը բողոքարկել են երկու ամբաստանյալներն էլ:

Տիգրան Բաղդասարյանը, որ իրեն մեղավոր է ճանաչում, խնդրել է իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել:

Ալիկ Կոնջորյանը, որ իրեն մեղավոր չի ճանաչում, իր շահերի պաշտպանի կողմից գրված բողոքով խնդրել է իրեն արդարացնել կամ գործը նոր քննության ուղարկել կամ գոնե նվազեցնել պատիժը:

Վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Բաղդասարյանը հիմնավորեց իր խնդրանքը, նշեց, որ խնամքին երկու մանկահասակ՝ 5 և 2 տարեկան երեխաներ ունի, ծնողները հիվանդ են, ինքը գործուն զղջացել ու աջակցել է հանցագործության մյուս մասնակցին բացահայտելուն, բնութագրվում է դրական:

Դատարանը Տիգրանին հարցրեց, թե ամսական ի՞նչ եկամուտ է ունեցել, որ մեկ ամսում 230 հազար դրամի թմրամիջոց է գնել անձնական օգտագործման համար:

Ամբաստանյալը պատասխանեց՝ 300 հազար դրամ:

Այն հարցին, թե ինչպե՞ս էր պահում ընտանիքը, ամբաստանյալ Բաղդասարյանը պատասխանեց, թե ծնողներն են օգնել՝ ուժերի ներածի չափով. «էն ժամանակ հայրս աշխատում էր…»:

Երբ Ալիկ Կոնջորյանը իր ելույթի ժամանակ ասում էր, թե Տիգրանին թմրամիջոց չի իրացրել, Տիգրանը սուտ ցուցմունքներ է տվել, Տիգրանը նրան լսում էր հեգնական ժպիտով, ինչը գրավեց նախագահող դատավորի ուշադրությունը, և նա դիտողություն արեց. «Հերոսի կեցվածք եք ընդունել որ՝ ի՞նչ: Ձեր երեխայի բերանից եք կտրել, թմրամիջոց եք գնել, թոշակառու ծնողներն են պահել ձեր ընտանիքը, իսկ դուք ձեր աշխատանքը տվել եք թմրամիջոցի, ի՞նչ կա ժպտալու…»:

Դիտողությունից հետո Տիգրան Բաղդասարյանը լրջացավ:

Ալիկ Կոնջորյանի շահերի պաշտպանը նշեց, որ Կոնջորյանը մեղավոր է ճանաչվել մեկ մարդու՝ Տիգրան Բաղդասարյանի ցուցմունքով: Ըստ պաշտպանի՝ այլ ապացույց չկա, որ Կոնջորյանը թմրամիջոց իրացնող է: Միայն Տիգրան Բաղդասարյանի հետ նրա հեռախոսային խոսակցությունների վերծանումներն են, որոնք հեռախոսային օպերատորի կողմից նախաքննական մարմնին տրամադրվել են լազերային սկավառակով, բայց քննիչը դրանից վերցրել է իրեն հարկավոր հատվածները, իսկ սկավառակը գործին կցված չէ:

Պաշտպանը տարակուսեց, որ ըստ գործի տվյալների՝ 38 օրում Տիգրան Բաղդասարյանը Կոնջորյանից գնել է 25 փաթեթ մարիխուանա ու վճարել է 230 հազար դրամ:

Պաշտպանի հաշվարկով՝ այդքան թմրամիջոցը մոտ 150 գլանակ է անում, ինչպե՞ս է Տիգրան Բաղդասարյանը միայնակ այդքանն օգտագործել 38 օրում, դեռ հասցրել է նաև ուղևորներ փոխադրել:

Պաշտպանը այլ հաշվարկ էլ արեց. եթե միայն մեկ գնորդից՝ Տիգրանից, Կոնջորյանը մեկ ամսում 230 հազար դրամ է ստացել վաճառած թմրամիջոցի դիմաց, նա, որպես իրացնող, այլ գնորդներ էլ կունենար, ուրեմն՝ պիտի որ շատ հարուստ մարդ լիներ, բայց իրականում, պաշտպանի պնդմամբ, Ալիկ Կոնջորյանն աղքատ է՝ հարևանի կոշիկներն է հագել, էժան կարկանդակներով է սնվել, չքավորի կյանքով է ապրել:

Պաշտպանը հարցադրում արեց՝ եթե Ալիկ Կոնջորյանը եղել է թմրամիջոց իրացնողների շղթայի մի օղակը, ապա ինչպե՞ս է, որ այդ շղթան ավարտվել է Տիգրան Բաղդասարյանով:

Ալիկ Կոնջորյանն ասաց, որ Տիգրան Բաղդասարյանի ցուցմունքները՝ իր դեմ, թելադրված են «օպերի» կողմից, ում ինքը հայհոյել էր, նա էլ ասել էր՝ դե տես, թե ոնց ես դառնում նարկոտիկ իրացնող:

Ըստ Կոնջորյանի՝ ինքը օրական հազիվ 4-5 հազար դրամ է աշխատել ուղևորներ փոխադրելով, զարմանում է՝ Տիգրան Բաղդասարյանը որտեղի՞ց է ուղևորներ գտել, որ ամսական 300 հազար դրամ կարողացել է վաստակել:

Կոնջորյանին հիշեցրին, որ ըստ գործի տվյալների՝ ինքն էլ է Տիգրանին ուղևորներ «տվել»: Կոնջորյանը պատասխանեց, որ ինքը մի քանի ռեյսից հետո հոգնում էր, բացի այդ՝ իր տված ուղևորները եղել են «500 դրամանոց»:

Կոնջորյանն ընդունեց. «Ես քաշել եմ, հարց չկա, բայց կյանքում վաճառող չեմ եղել, էդ քանակությամբ թմրամիջոց երբեք չեմ ունեցել… Ես մսացու եմ… Ուրիշ բան չունե՞ք, բերեք դրեք իմ վրա, գնամ նստեմ…»:

Ալիկ Կոնջորյանը պնդեց, որ ինքն անմեղ է, թմրամիջոց իրացնող չէ:

Դատական հաջորդ նիստին՝ փետրվարի 11-ին, մեղադրող դատախազը կներկայացնի իր առարկությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում