Sunday, 05 05 2024
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու

Ղարաբաղի մասին ՌԴ իշխանությունները լրջորեն չեն մտածում. Մարկեդոնով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը զրուցել էՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովի հետ։ Հատված հարցազրույցից.

Պարոն Մարկեդոնով, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է: Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ երկիր է, մեզ վստահեցնում էին, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին հավելյալ անվտանգություն է ենթադրում, այնինչ հակառակն է տեղի ունենում: Ո՞րն է Ձեր բացատրությունը:

Ես չեմ կարծում, որ այդ ռազմական գործողությունները նոր երևույթ են և աննախադեպ են ղարաբաղյան հակամարտության գոտու համար: Ես ռազմական գործողությունների մասին լսում եմ շուրջ 20 տարի: Ես լսում էի նաև այն մասին, որ եթե Հայաստանը միանա որևէ ինտեգրացիոն պրոյեկտի, դա կլինի փրկություն, սակայն չի լինի ոչ մի փրկություն: Ակնհայտ է, որ Ադրբեջանը բարձրացնում է տարածքային ամբողջականության հարցը ցանկացած խնդրի դեպքում: Ռեսուրս՝ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը դեռ չունի, իսկ սադրանքներ կլինեն: Ուստի պատերազմի հնարավորությունը դիտարկելն ու քննարկելն ավելի իրատեսական կլինի այն ժամանակ, երբ իրատեսական կլինի նաև պատերազմի հնարավորությունը: Լարվածություն եղել է միշտ ու կլինի, քան դեռ չկա հանգուցալուծում:

Վերջին շրջանում հատկապես ավելի ու ավելի հաճախ են քննարկում հետևյալ հարցը` ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե լինեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

Կփորձի դա կանգնեցնել՝ որքան որ դա հնարավոր կլինի: Իհա՛րկե, Ռուսաստանում քննարկվող հարց է` ռազմական գործողություններ կլինեն հայ-ադրբեջանական սահմանի՞ն, թե՞ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Սա ևս կարևոր հանգամանք է և տարբերություն:

Կանգնեցնել դիվանագիտակա՞ն ճանապարհներով։
Մեզ ասում են, որ Ռուսաստանն աշխատում է դիվանագիտական միջոցներով, բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եթե լինեն ռազմական գործողություններ, որո՞նք են լինելու Ռուսաստանի գործողությունները:

Այդ մասին դժվար է հստակ որևէ բան ասելը: Մենք դեռ չենք կարող ասել, թե ինչպիսի զարգացում կունենա ուկրաինական ճգնաժամը: Ռուսաստանի համար Ուկրաինան գլխավոր թատերաբեմն է, իսկ Ղարաբաղը` երկրորդ: Ղարաբաղի մասին լրջորեն որևէ մեկը չի մտածում: Իհարկե, մտածում են, բայց դա երկրորդական և ոչ առաջնային խնդիր է: Ռուսաստանի ռազմական արձագանքը կբխի նրանից, թե ինչպես կզարգանան ուկրաինական դեպքերը»։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում