Monday, 20 07 2026
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել

Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցելությունները սկսել է Մեծամորից

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մեծամորի համայնք կատարած այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սկսել է մարզային հանդիպումների շարքը:

Թեև հանդիպումը նախատեսված էր անցկացնել Մեծամորի մշակույթի պալատում, սակայն հավաքված մարդկանց թիվն այնքան մեծ էր որ որոշվել է հանդիպումն անցկացնել բացոթյա, հանրահավաքի ձևով` մշակույթի պալատին հարող հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ խիստ քննադատության ենթարկելով գործող իշխանություններին և ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Եթե այսպես շարունակվի, ավելանա գործազրկությունը, խորանա աղքատությունը` Հայաստանում մարդ չի մնա. սա մի կործանարար գործընթաց է, որը պետք է միասին, ազգովի կասեցնենք փետրվարի 18-ին:»

Ապա, խոսելով համայնքային խնդիրներից նա նշեց. «Արմավիրի մարզը և, մասնավորաբար, Մեծամորի քաղաքային համայնքը լավ հնարավորություններ ունի խթանելու գյուղատնտեսական հատվածի զարգացումը, մեծացնելու գյուղմթերքների արտադրության ծավալները: “Անհրաժեշտ է սուբսիդավորել ոռոգման ջրի գինը 70-80%, որոշ դեպքերում, օրինակ` նոր հողերի յուրացման, բարձրարժեք գյուղատնտեսության վարման, նոր այգիների հիմնան դեպքում անգամ 90%: Անընդունելի է, երբ ջրառատ Հայաստանում գյուղացին չի կարողանում լիարժեքորեն օգտվել այդ բնական բարիքից և այն անօգուտ հոսում է երկրի սահմաններից դուրս:»,- շեշտել է նախագահի թեկնածուն:

Այնուհետև անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի խնդիրներին, նա նշել է, որ ատոմակայանի անձնակազմը, այդ թվում՝ տեխնիկական աշխատակիցները, պետք է հավասարապես օգտվեն վնասակար արտադրության համար նախատեսված արտոնություններից, ավելին` այդ արտոնությունները պետք է լինեն շատ ավելի բարձր, քան հիմա են:

Հովհաննիսյանը նաև հիշեցրել է, որ «Ժառանգությունն» անընդհատ պետբյուջեում առաջարկ է ներկայացնում Մեծամորի ավագ դպրոցի վերանորոգման վերաբերյալ, սակայն կառավարությունը նույն հետևողականությամբ մերժում է: Մինչդեռ, թեկնածուի, խոսքով, թե´ Մեծամորի, թե´ երկրի մյուս մարզերի դպրոցները շուտափույթ վերանորոգման և անհրաժեշտ կահավորմամբ, սարքավորումներով ու դիդակտիկ նյութերով հագեցման կարիք ունեն:

Վերջում պատասխանելով ընտրողների հարցերին, Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց կոչ է արել փետրվարի 18-ին ակտիվորեն մասնակցել նախագահի ընտրություններին և ազատ ու անկաշկանդ քվեարկել նախընտրելի թեկնածուի օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում