Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Տեր-Պետրոսյանին մեղադրում են դավաճանության մեջ. «Ինքը հաղթանակած նախագահ չի եղել». Aravot.am

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից: 1in.am-ի տեղեկացմամբ, գեներալը նշել է, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ:

Չնայած հետո Լևոն Տեր- Պետրոսյանն անձամբ է գնացել Մոսկվա և գեներալին համոզել, որ վերադառնա Հայաստան, սակայն գեներալը մերժել է: Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի (1994-ի մայիսի 5-ին) զինադադարի մասին պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի և Հայկական պետության շահերից։ Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա. «Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլև խեղկատակություն և ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսել պատերազմը։ Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ և Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»:

Այս առնչությամբ Aravot.amի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) համաձայնեց գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի գնահատականների հետ. «Ճիշտ է ասում, որովհետև այն ժամանակ մեր դիրքերը շատ ամուր էին, մենք կարող էինք պարտադրել որոշակի կետեր, որը մենք չարեցինք: Առաջին նախագահին ես միշտ չեմ սիրել, և ես չեմ համարում, որ ինքը ազգային գործիչ է, նա է արել դա: Բայց մյուս կողմից էլ, եթե նույնիսկ առաջ գնայինք, ցանկությունները լավ է, որ ինչքան կարողանայինք, մեր կորցրած հողերը հետ բերեինք: Այն ժամանակ գուցե այդպես մտածեինք, բայց հիմա, որ հայացք ենք  գցում անցած ուղուն, մեր հետ բերած հողը դեռ տիրություն չենք անում: Մենք վաղուց պետք է այդ գրաված կամ հետ վերադարձրած տարածքը բնակեցրած լինեինք, բայց չենք բնակեցնում: Քո երկիրն է դատարկվում, ուրիշ դատարկ տարածքներ վերցնեինք, ի՞նչ էինք անելու:

Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ է, ինչո՞ւ են հիմա զինադադարի պայմանագրի համար նրան դավաճանության մեջ մեղադրում՝ Մկրտիչ Մկրտչյանը կոշտ պատասխանեց. «Ղալլաթ է արել, ինքը հաղթանակած նախագահ չի եղել: Իր բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ ինքը այդ աթոռին նստած է եղել: Ես իրեն հաղթանակած չեմ համարում»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում