Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նաև կոչ է աշխարհին. Ամենայն Հայոց կաթողիկոս

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին.

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Ամենապատիվ Հոգևոր Տեր,
Մեծահարգ Վերապատվելի,
Հանձնաժողովի հարգարժան անդամներ և սիրելի ներկաներ,

Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները:

2015 թվականը Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման լուսավոր խորհրդով բացվեց մեր կյանքում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով, ինչպես արդեն հայտնի է, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ապրիլի 23-ին հանդիսավոր արարողությամբ սրբոց կարգն է դասելու հանուն հավատքի և Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակներին: Սրբացյալ մեր նահատակների բարեխոսությունը նորոգելու է կյանքը մեր ժողովրդի, նրանց հոգևոր սխրանքի ոգեկոչումը քաջալերելու է մեր ժողովրդի զավակներին ապրելու աստվածասեր ու հայրենանվեր ոգով և զորացնելու` մեր իրավունքների պաշտպանության, Հայրենի մեր երկրի հզորացման, ազգիս լուսավոր ապագայի կերտման կամքն ու վճռականությունը:

Ցեղասպանության 100-ամյակը մեր արդար դատի պաշտպանության գործում ունեցած ձեռքբերումներով հանդերձ` նոր հանգրվան է պահանջատիրության և հատուցման արդար մեր պայքարի ճանապարհին: Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Հայրենիքի շրջափակման, պատերազմի սպառնալիքի, նաև միջազգային հարթակներում Թուրքիո կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ձախողեցնելու փորձերի, վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Հայոց Ցեղասպանությունից 100 տարիներ անց մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված` չնայած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է շատ պետությունների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց երախտապարտ է մեր ժողովուրդը: Համայն ազգիս արդար սպասումն է, որ Թուրքիան ևս միանա Ցեղասպանությունը ճանաչած երկրներին` առերեսվելով սեփական պատմության հետ: Թուրքիո պետությանը պատասխանատվության կանչելու և հայոց դատի պահանջատիրության մեջ մեր ժողովրդի մղիչ ուժը ոչ թե ատելությունն է ու թշնամանքը, այլ արդարությունը վերականգնված տեսնելու պահանջն ու ձգտումը: Թուրքիան առ այսօր տարբեր խարդավանքներով ու դավերով շարունակում է Հայոց Ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը: Նույն գործելաոճի հերթական դրսևորումն է Ցեղասպանության 100-ամյակի տարում Թուրքիայի իշխանությունների կողմից ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակամարտի 100-ամյակի օր հռչակելը, ինչն ակնհայտ է, նպատակ ունի շեղելու աշխարհի ուշադրությունը և նվազեցնելու Մեծ Եղեռնի մեկդարյա տարելիցի նշանակությունը: Հայրապետական Մեր հորդորն է աշխարհասփյուռ Մեր զավակներին` գործադրելու բոլոր ջանքերն ու միջոցները` հանրային, պետական ու միջազգային բոլոր հարթակներում ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից բխող նման քայլերի իրական բնույթը, ոգին ու նպատակը և հրատապ պահելու Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և արդարության իրագործման պահանջը: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կոչ է արդարության վերականգնման, հորդոր է դատապատելու ներկա աշխարհում գործված բոլոր ցեղասպանությունները, մոլեգնող ահաբեկչությունները, և ի վերջո, խղճի ու մարդկայնության դեմ կատարվող ոճիրներն ու հանցագործությունները: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նաև կոչ է աշխարհին` վերջ դնելու սեփական շահերի համար մարդկանց և ժողովուրդների կյանքի զոհաբերմանը, նրանց իրավունքների ոտնահարմանը: Աշխարհի և մարդկության ապահով ու բնականոն կյանքը խաթարող ոճրագործությունները որոշապես հետևանք են նաև Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման հապաղման:

Ողջունում ենք որդեգրումը հռչակագրի և Մեր գնահատանքը բերում խմբագրական կազմի անդամներին:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին համայն աշխարհասփյուռ հայության ներուժն ու միասնականությունը զորացնելով` շարունակելու է հայրենի պետության, ազգային կազմակերպությունների ու հաստատությունների հետ ջանքեր գործադրել հանուն մեր արդար դատի հաղթանակի, շարունակելու է ջանքերը միջազգային ու միջեկեղեցական ասպարեզներում` ի խնդիր Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության հետևանքների վերացման:

Հայրապետիս աղոթքն է, որ Աստված խաղաղություն շնորհի ողջ աշխարհին, մարդկության կյանքում զորացնի համերաշխությունն ու սերը, որպեսզի բարի արգասիքներով արդյունավորվի ժողովուրդների համակեցությունը:

Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը:

Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում