Saturday, 08 06 2024
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին

Ճոյտն ընդդեմ Ռասել Քրոուի

Մի քանի ամիս առաջ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ինքնազգացողությունը նկարահանման հրապարակում վատացավ. պարզվեց՝ դերասանուհին ՀԿԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի (Ճոյտ)՝ Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի դերակատարներից է, և ֆիլմի նկարահանման ծանր դրվագները նրա ինքնազգացողության վատացման պատճառ էին դարձել:

Այդ ժամանակ էլ Հակոբ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել էր, որ մինչև նոյեմբերի վերջ կավարտի Ցեղասպանության մասին իր իսկ հեղինակած ֆիլմի նկարահանումները, իսկ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին այն կցուցադրվի կինոթատրոններում:
Օրերս տեղի է ունեցել ֆիլմի փակ ցուցադրություն և մեծ դժգոհության պատճառ դարձել: Ֆիլմը բնորոշում են որպես խայտառակություն 100-ամյակին ընդառաջ:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը թեև դեռ չի տեսել ՀԿԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի (Ճոյտ)՝ Ցեղասպանության մասին հեղինակած «Հիշողություն» ֆիլմը, այնուամենայնիվ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ:

«Եթե ես փականագործ չեմ, չեմ կարող այդ գործով զբավել… լսել եմ, որ խայտառակ վատ ֆիլմ է, կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև պետք է տեսնեմ, դժբախտաբար թե բարեբախտաբար՝ չեմ տեսել այդ ֆիլմը»,-հավելեց նա:

Մի՞թե ցանկացած մեկը, ով նման ցանկություն ունի, կարող է ֆիլմ նկարել և հանրությանը հրամցնել:

Կինոկենտրոնի տնօրենի խոսքերով՝ մեր երկրում այս հարցում արգելք չկա, և ով ինչ ուզում է՝ կարող է նկարել, քանդակել, ստեղծագործել։ Բայց այն ամենը, ինչ վերաբերում է ազգային արժեքներին, սուրբ զգացումներին, Ցեղասպանությանը, Ղարաբաղյան թեմային և այլն, դրանք պետք է կարգավորվեն, հսկվեն։ Անթույլատրելի է առավել ևս, որ այն պետք է դուրս գա սահմաններից դուրս:

«Նախ պետք է արտոնագիր ստանա. սկզբնական էտապում պետք է թույլտվություն ստանա անելու, ցանկացածը կարող է ֆիլմ նկարել, բայց ֆիլմ, որը մեր խղճի դեմ չէ, ազգային արժեքների աղավաղման հետ չի կապված: Ցեղասպանության թեմայով մենք 37 փաթեթ ենք ուսումնասիրել։ Նման փաթեթներ, շատ ավելի լավ կամ վատ, մեզ լիքը ներկայացրել է նաև նախագահականի Ցեղասպանության խորհուրդը։ Պետական կոմիտեն վերջնական ընտրել է մի քանիսը, այսինքն՝ ֆիլմեր, որ մեզ պատիվ կբերեն, մեր երեսը պարզ պետք է անեն, ֆիլմեր, որոնք մեր ուզած խոսքը պետք է հասցնեն հանրությանը, աշխարհին։ Եվ եթե անունը Ցեղասպանություն է, ամեն ինչ չէ, որ պետք է տարածենք աշխարհով մեկ, չի կարելի։ Մենք կարող է՝ դրանով ավելի վնասենք, քան օգուտ տանք այդ խնդրի լուծմանը, կարգավորմանը։ Դրա համար դա պետք է մասնագիտական եզրակացություն ունենա, ի վերջո, ամեն ինչով պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր այդ գործի մասնագետն են, իսկ ով փող ունի, կարող է այդ փողով գնա լավ քեֆեր անի, կարող է պալատներ կառուցի, նվիրաբերություններ անի, ինչ ուզես կարող է անի, իսկ այն, ինչ ազգային խնդրին է վերաբերում, դրա համար պետք է թույլտվություն, արտոնություն ունենա այն մասնագիտական կառույցների կողմից, որոնք կոչված են դրանք հսկելու կամ իրականացնելու»,- ասաց Գևորգ Գևորգյանը:

Դիտարկմանը, թե ուրեմն կինոսրահները նույնպես պետք է ունենան ֆիլմերի ընտրության չափորոշիչներ, որ, ենթադրենք, Հակոբ Հակոբյանի նկարահանած ֆիլմը չցուցադրեն, Գևորգ Գևորգյանը արձագանքեց, որ մեր երկրում սա մեծ բաց է, և հիմա շուտով կպատրաստեն դրանք կարգավորելու փաստաթղթեր, որ յուրաքանչյուր ֆիլմ ցուցադրությունից առաջ ունենա արտոնագիր. «Մոսկվա» կինոթատրոնը կամ «Նաիրին», կամ ցանկացած կինոթատրոն, որևէ ֆիլմ ցուցադրելուց, նաև հեռուստատեսությամբ հեռարձակելուց առաջ պետք է արտոնագիր ունենան, որ իմանան՝ ինչ ֆիլմ է մտնում երկիր, ինչ արժեքներ ունի և ինչ մասսայի համար կարելի է ցուցադրել, որ ժամերին կարելի է ցուցադրել: Դա արդյոք մանկակա՞ն է, թե՞ ոչ, պոռնո՞ է, թե՞ ոչ, արդյոք մինչև 16 տարեկան կարելի՞ է, թե՞ ոչ»:

Որպես օրինակ՝ Գևորգ Գևորգյանը նշեց, որ ցանկացած ամերիկյան ֆիլմ Ֆրանսիայում մինչև չունենա արտոնագիր, չի կարող ցուցադրվել որևէ տեղ, իսկ մեզ մոտ ցանկացած երկրից ցանկացած ֆիլմ գալիս է, ցուցադրվում, հետո պարզվում է, որ դա վատ բան է: Այս հարցը, նրա խոսքերով, շատ արագ պետք է կարգավորվի։

Այնուամենայնիվ, նա նշեց, որ տասնյակ ֆիլմեր կցուցադրվեն Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, և տասնյակ ֆիլմեր էլ նկարահանման ընթացքի մեջ են ու մինչև հարյուրամյակը պատրաստ կլինեն:

Փոխարենը Թուրքիայում Ռասել Քրոուի մասնակցությամբ «Ջուր որոնողը» նկարահանվեց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, որոը վիրավորել է ինչպես հույներին, այնպես էլ հայերին ֆիլմում ներկայացվող ժամանակաշրջանի իրադարձությունների սխալ պատկերման պատճառով: Եվ չի՞ ստացվում, որ մենք զիջում ենք Թուրքիային:

Կինոկենտրոնի ղեկավարի խոսքերով՝ մեր դիրքերը չենք զիջում, որովհետև տասնյակ ֆիլմեր կլինեն Հայաստանում և արտերկրում, և այն, ինչ հիմա արվում է, և տասնյակ ֆիլմերը շատ ավելին կասեն, քան մեկ այդպիսի ֆիլմը, որի վրա հարյուրմիլիոններ են ծախսվել, իհարկե դա էլ կարելի էր անել, բայց, ամեն դեպքում, ֆիլմեր են արվում արխիվներից վերցված նյութերի հիման վրա, որ աշխարհին կպատմեն ամեն ինչ:

«Ինչ հիմա արվում է, շատ ավելի լավ է, շատ փոքր ֆիլմեր են արվում՝ և́ ազդեցիկ ու դոկումենտալ, և́ գեղարվեստական, աշխարհի շատ կինոկառույցների հետ, որոնք արդեն հավաստի գիտենք, որ երկրների այդ հեռուստատեսություններով կցուցադվեն, նաև դա տարածման խնդիր է լուծում՝ Կանադայի, Ֆրանսիայի, Չեխիայի հետ, տարբեր կինոկառույցների հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում