Thursday, 06 06 2024
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից

Atlas ռոբոտն ազատվել է մետաղալարերից

2013 թ. DARPA Առաջադեմ պաշտպանական հետազոտական նախագծերի գործակալության համար Boston Dynamics ընկերության մշակած Atlas ռոբոտ-հումանոիդը կատարելագործվել է և արդեն կարող է ինքնուրույն քայլել՝ առանց մետաղալարերի: Ինչի է ընդունակ նոր նախատիպը՝ կպարզվի DARPA Robotics Challenge (DRC) մրցույթի ժամանակ, որը տեղի կունենա 2015 թ. հունիսի 5-ին և 6-ին, հայտնում է vesti.ru-ն:

1,88 մ հասակով և 156,5 կգ քաշով հումանոիդը նախատեսված է արտակարգ իրավիճակներում ռոբոտների օգտագործման միջոցների ուսումնասիրման համար: Կատարելագործման արդյունքում բարձրացել է Atlas-ի արդյունավետությունը, շարժունությունը և կայունությունը: Սարքի 75%-ը փոխարինվել է նոր բաղադրիչներով:

Այդ մոդելի պատրաստման համար ավելի թեթև նյութեր են օգտագործվել, քան նախորդ տարբերակում: Դա ինժեներներին հնարավորություն է տվել ռոբոտը «զինել» 3,7 կվ/ժ հզորությամբ լիթիումա-իոնային մարտկոցով և փոփոխվող ճնշման պոմպի նոր համակարգով: Դրա շնորհիվ ռոբոտը ոչ միայն հնարավորինս անձայն կաշխատի, այլև տարբեր առաջադրանքների կատարման ռեժիմում ինքնուրույն աշխատանքի մեկ ժամ կապահովվի:

Ռոբոտի ձեռքերն ու ուսերն այնպես են տեղափոխվել, որ իրանի մեջ ավելի շատ ազատ տեղ լինի: Դա Atlas-ի ինժեներներին հնարավորություն է տվել ձեռքերն օգտագործել իրանի առջևում, այնպես որ հիմա օպերատորը կարող է կատարվողին հետևել ռոբոտի «աչքերով»:

Բացի դրանից՝ ռոբոտի ձռռքերի ներքևի մասերում էլեկտրական կրիչներ են դրվել, և Atlas-ը հիմա կարողանում է ամբողջ ձեռքի փոխարեն դաստակները շարժել: Հիմա ռոբոտի հոդերը կարող են ավելի շատ բեռ կրել:

Փոփոխություններ են արվել նաև գոտկատեղի և ծնկի հոդերին, որոնք ուժեղացվել են, և 3 համակարգիչներում, որոնք պատասխանատու են առաջադրանքների ընդունման և ծրագրման համար: Ռոբոտի գլուխը ևս հագեցվել է անլար երթուղղիչով՝ հեռակառավարման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում