Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Հրանտ Դինքը հաճախ խուսափում էր «ցեղասպանություն» եզրից հայ-թուրքական հարաբերությունները չսրելու նպատակով. թուրք սյունակագիր

Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի սյունակագիր Օրհան Բուրսալըն իր հոդվածում անդրադարձել է Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի օրը Թուրքիայի տարբեր քաղաքներում բազմաթիվ երթերի ու հանրահավաքների ժամանակ հնչած կարգախոսներին։

«Հրանտ Դինքի մահվան տարելիցի օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարգախոսներն անտեղի են։

Արդյոք ինքը՝ Հրանտը, դրան կողմ կլինե՞ր։ Նա չէր ցանկանում սրել հայ-թուրքական հարաբերությունները՝ հաճախ թուրքերեն հոդվածներում նույնիսկ խուսափելով «ցեղասպանություն» եզրից։ Իհարկե գիտենք, որ Դինքը Ցեղասպանության վերաբերյալ իր մոտեցումը հստակ արտահայտել է «Ռոյթերս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, երբ ասում էր. «Այո´, 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է, քանի որ 4 հազար տարի այս հողերում ապրած մի ժողովուրդ և նրա քաղաքակրթությունն արդեն չկան»։ Սակայն «Դինքի ընկերներ» խումբը չպետք է նրա հիշատակին նվիրված միջոցառումները կապի Ցեղասպանության հետ»,- նշում է հոդվածագիրը։

Հոդվածի վերջում Բուրսալըն գրում է. «Այժմ հիմնական հարցը։ Ի վերջո, ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում «Հրանտի ընկերները»։ Չէ՞ որ ոմանք, դուրս գալով գյուլենականների շարքերից և դավաճանելով իրենց ընկերներին, վարչապետի խորհրդական են դառնում (հոդվածագիրն ակնարկել է Թուրքիայի վարչապետի խորհրդական, ազգությամբ հայ Էթյեն Մահչուպյանին.- խմբ.)»։

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ, հասարակական գործիչ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում։ 5 տարի շարունակվող կողմնակալ և բազմաթիվ քննադատությունների արժանացած դատավարությունից հետո` 2012 թվականի հունվարի 17-ին, հրապարակվեց առաջին դատավճիռը։ Սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որի գործը քննում էր Անչափահասների գործերով դատարանը, դատապարտվեց 21 տարի 6 ամիս ազատազրկման։ Դինքի սպանության մասնակիցներից Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության առաջին գործով անմեղ է ճանաչվել, սակայն երկրորդ գործով կալանավորված է։

Այժմ Դինքի սպանության գործով նոր դատավարություն է ընթանում, որը նույնպես քննադատությունների է արժանանում: Այս ընթացքում նոր ձերբակալություններ են եղել, մասնավորապես՝ անվտանգության աշխատակիցների շրջանում, ինչը նախկին դատավարության ժամանակ շրջանցվել էր։

Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 19-ին, Թուրքիայի տարբեր քաղաքներում Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ զանազան երթեր ու հանրահավաքներ են անցկացվել, որոնց ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ հանդես են եկել նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարգախոսներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում