Հնգօրյա զանգվածային անկարգությունների հետևանքով Յոհանեսբուրգի Սոուետո արվարձանում զոհվել է երեք մարդ, 162 մարդ ձերբակալվել է: Այդ մասին հաղորդել է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Սոլոմոն Մակգալեն:
Առաջին զոհը 14-ամյա դեռահաս է, ով ցանկանում էր ընկերների հետ թալանել սոմալեցու խանութը: Խանութի տերը գնդակահարել էր նրան, որից հետո Սոուետոյում թալան է սկսվել օտարերկրյա խանութներում: Թալանվել է մոտ 80 խանութ: Երկրորդ զոհը Մալավիից եկած խանութի 74-ամյա սեփականատեր է: Երրորդ զոհը 19-ամյա երիտասարդ է, ով սպանվել է պակիստանյան խանութի մոտ ամբոխին ցրելու ժամանակ:
Ոստիկանությունը այլ քաղաքներից Սոուետո է ուղարկել հավելյալ ուժեր: Վերադառնալով Դավոսի համաժողովից նախագահ Ջեյքոբ Զուման հրաման է տվել անվտանգության ուժերին կարգուկանոն հաստատել քաղաքի արվարձաններում:








































