Thursday, 16 07 2026
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում

«Ս». Չքաղաքականացնելը Լավրովը ցույց է տվել անձնական օրինակով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս էլ միացավ այն հայտարարություններին, թե Գյումրիի միջադեպը պետք չէ քաղաքականացնել: Ընդ որում` Լավրովը երևի թե միակ մարդն է այդ կոչն անողներից, որ իր օրինակով է ցույց տվել չքաղաքականացնելու իր կամքը:

Հիշում ե՞ք, երբ մի քանի տարի առաջ նա Պուտինի հետ այցելել էր Բաքու, և արարողություններից մեկի ժամանակ ադրբեջանցի հանդիսավարը Լավրովին ներկայացնելիս ողջ դահլիճով մեկ շփոթեց նրա Սերգեյ անունը «Ս» տառով սկսվող այլ բառի հետ: Բայց Լավրովը չքաղաքականացրեց միջադեպը, Ադրբեջանից չնեղացան, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա այդ միջադեպը ոչ միայն չազդեց, այլ այդ հարաբերությունները ավելի ու ավելի ջերմացան, ավելի ու ավելի սերտացան, Ռուսաստանը սկսեց ավելի ու ավելի շատ զինել Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին:

Այնպես որ, Լավրովը անկասկած միակ մարդն է, որն իր գործնական օրինակով է ցույց տվել չքաղաքականացնելու «արվեստը» և ուրեմն` միակն է, որ բարոյական իրավունք ունի նման կոչով հանդես գալ Գյումրիի ողբերգական ու սահմռկեցուցիչ միջադեպի կապակցությամբ: Եթե լուրջ, ապա Գյումրիի միջադեպի քաղաքականացումը ինտենսիվ կերպով սկսել է հենց Ռուսաստանը: Հայաստանում քաղաքականացում չի եղել: Եղել է երկու բան՝ ստորացում՝ իշխանական և քաղաքական լռության մակարդակով, և եղել է ըմբոստացում` իրավական հիմքերով, երբ հասարակությունը պահանջել է, որ հանցագործության համար կասկածվողին հանձնեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, որովհետև նա հանցագործությունը կատարել է Հայաստանի տարածքում՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ:

Միջադեպի քաղաքականացումը, այդ բառի այն երանգով և բնույթով, որ նկատի ունեն Ռուսաստանը և նրա կոչը վերարտադրող հայաստանցիները, սկսել է հենց Ռուսաստանը և ներկայումս զարգացնում է ինտենսիվորեն: Միջադեպի քաղաքականացումը, այսինքն` իրավական պատասխանատվության խնդրի գիտակցական շեղումը, ներկայումս ռուսական մարտավարության բնույթն է, որը սկսվել է հենց Պերմյակովին ՌԴ իրավապահների ենթակայության տակ վերցնելով: Որովհետև այդ որոշումը հանդիսանում է լիովին հակաիրավական և անտրամաբանական որոշում: Եվ եթե այն կապ չունի օրենքի և իրավունքի հետ, երբ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարողին ուղղակի պատսպարում են ռուսական ռազմակայանում, ուրեմն այստեղ խնդիրը քաղաքականությունն է, որն էլ սկսել է Ռուսաստանը:

Միջադեպի քաղաքականացումը շարունակում են ռուսական ԶԼՄ-ները, որոնք դեպքից մեկ շաբաթ հետո սկսեցին արդեն վարկածների շրջանառությունն ու ամերիկյան կամ թուրքական հետքերի ուրվագծումը: Սերգեյ Լավրովը թող չքաղաքականացնելու կոչ անի Դմիտրի Կիսելյովին կամ ռուսական մամուլի այն ներկայացուցիչներին, որոնք հայտարարում են, որ կատարվածը քայլ էր հայ-ռուսական բարեկամության դեմ: Չնայած Լավրովն ինքն էլ, ըստ էության, նման բան է հայտարարում` ասելով, որ Գյումրիի իրադարձությունները աշխարհաքաղաքական առավելության հասնելու որոշների ձգտումների շարքից էին: Այսինքն` չքաղաքականացնելու կոչ անող Սերգեյ Լավրովն ինքը քաղաքականացնում է: Եվ դա քաղաքականացում է այնքան ժամանակ, քանի դեռ Լավրովը, Կիսելյովը կամ որևէ այլ դեմք չի ներկայացրել հստակ ապացույցներ, թե ինչպես է որևէ քաղաքական շահագրգռություն ունեցող սուբյեկտ օգտագործել ողբերգությունը կամ առավել ևս պլանավորել և իրականացրել:

Քանի դեռ այս հայտարարությունները հնչում են առանց կոնկրետ ապացույցների, ապա Սերգեյ Լավրովի, Հայաստանում ՌԴ դեսպանատան, նրանց ռուսաստանյան և հայաստանյան մերձավոր շրջանակների հայտարարությունները որևէ երրորդ կողմի շահագրգռությունների մասին ոչ այլ ինչ են, քան խնդրի քաղաքականացում: Որովհետև նույն կերպ կարելի է արևմտյան կամ թուրքական կապ գտնել Ռուսաստանի ներկայիս պաշտոնական պրոպագանդայի գրեթե ցանկացած ներկայացուցչի մասով, որովհետև նրանց մեծ մասը, այդ թվում և` նույն Դմիտրի Կիսելյովը, երկար տարիներ աշխատել են Արևմուտքի հետ, սերտ շփումներ ունեցել:

Այս ամենը իրավիճակն, իհարկե, մառազմի է հասցնում, և կասկած չունենք, որ նմանօրինակ վարկածներ առաջ քաշողների նպատակն էլ հենց Գյումրիի ողբերգությունը մառազմի հասցնելն ու այդպիսով թեմայի իրավական հարցադրումները փակելն է: Եվ երբ կոչ է արվում չքաղաքականացնել խնդիրը, իրականում այդ կոչը նշանակում է չխանգարել խնդիրը քաղաքականացնելու ռուսաստանյան ջանքերին, այսինքն` քաղաքականացնելու մենաշնորհը պատկանում է Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդային, որովհետև եթե Հայաստանի քաղաքացիների պահանջները ձևավորում են իրավականության վրա հիմնված քաղաքական շերտ` երբ իրավական հարցերին չես պատասխանում, անմիջապես առաջ են գալիս նույնքան հստակ և անբեկանելի քաղաքական հարցադրումներ, ապա Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի քաղաքականացումը հիմնվում է մառազմի վրա, իսկ մառազմը, աբսուրդը պատասխաններ չի պահանջում, միայն երևակայություն է պահանջվում:

Ինչ, ինչ, երևակայություն Ռուսաստանում նավթից ու գազից շատ ունեն իհարկե, իսկ Հայաստանն էլ ռուսական երևակայության խոշոր սպառող է դեռ շատ ավելի վաղուցվանից, քան կսկսեր սպառել ռուսական գազը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում