Saturday, 11 07 2026
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

«Ինչո՞ւ է Քոչարյանը մոռանում, որ Մարտի 1-ին նախագահն ինքն էր. նա կիսե՞ց 10 զոհերի հարազատների վիշտը». «168 Ժամ»

«168 ժամ» թերթը զրուցելէ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ

Պարոն Բադալյան, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել՝  անդրադառնալով նաև Գյումրիի ողբերգությանը: Նա մեղադրել է ներկայիս իշխանություններին անհապաղ չգործելու և Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկելու մեջ:

– Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ ինքն ու իր ընտանիքը խորապես ցնցված են Գյումրու ողբերգությունից և կիսում են բնակչության վիշտը: Հարց է առաջանում` 2008թ. մարտի 1-ին ՀՀ-ում տեղի ունեցածը չցնցե՞ց նրան, և ո՞վ էր դրա ետևում կանգնած: Գուցե ինքը մոռացե՞լ է, եթե մոռացել է, ապա կարող ենք հիշեցնել, որ այն ժամանակ դեռևս նա էր ՀՀ նախագահը, և բանակը, խախտելով բոլոր օրենքները, մտցվեց Երևան քաղաք՝ իր հրամանով պաշտպանելու համար իրեն ու իշխանությանը: Ուստի հասկանալի է, թե ում վրա է ընկնում պատասխանատվությունը: Իսկ այստեղ իր ընտանիքը ցնցված էր այդ իրադարձություններից, և արդյո՞ք կիսում էր այդ 10 հոգու սպանության վիշտը 2008 թվականին, նա այն ժամանակ չասաց, թե կիսում է այդ ընտանիքների վիշտը:

Այնպես որ, կարող ենք պարզապես ասել, որ անգամ սպանությունները, անգամ վիշտը փորձ է կատարվում քաղաքականացնել, ինչն  ընդհանրապես բարոյական չէ: Թեև տարօրինակ չէ ՀՀ քաղաքականության համար, քանի որ Հայաստանում բարոյականությունն ու քաղաքականությունը  հասկացություններ են զուգահեռ հարթությունների վրա և երբեք չեն հատվում:

Այս անդրադարձով երկրորդ նախագահը փորձեց միանալ ժողովրդին, որովհետև հասկանալի է, որ հասարակության մեծ մասի շրջանում խորը ցնցում էր առաջացրել Գյումրիի ողբերգությունը, և շարքային քաղաքացիները կիսում էին  Գյումրիի սպանված ընտանիքի վիշտը: Այս քայլով նա  անուղղակիորեն  իրեն նույնականացնում է  այս քաղաքացիների հետ և փորձում տարանջատվել այս իշխանություններից:

Երկրորդ նախագահի բոլոր հարցազրույցներում կարմիր թելի նման գնում է  հետևյալ միտքը` տարանջատվել իշխանություններից՝ ցուցադրելով, որ այս իշխանությունների հետ նա ոչ մի ընդհանուր բան չունի, որ իր ժամանակ որոշակի թերություններով, ամեն ինչ դրական է եղել, իսկ այսօր վատ է, և դրա մեղավորն ինքը չէ: Նա խոսում է նաև բենզինի շուկայում մենաշնորհի մասին, իսկ ոչ ոք չի մոռացել, թե ով է բենզինի շուկայում մենաշնորհի հիմնադիրը, ավելի ճիշտ՝ օլիգարխիկ մենաշնորհային տնտեսության հիմնադիրը:

Ինչպես այս, այնպես էլ բոլոր նախորդ հարցազրույցներն ունեն մեկ նպատակ` տարանջատվել գործող նախագահից, որը նրան չի հաջողվում, որովհետև գործող նախագահն իրականացնում է երկրորդ նախագահի  տնտեսական և արտաքին  քաղաքականությունը:

Երկրորդ նախագահը սահուն կերպով շրջանցում է ընդդիմության և ոչ իշխանական կուսակցության վերաբերմունքը, չի գնահատում այն, երբ, ըստ էության, ընդդիմությունը, ինչպես և իշխանությունը, փորձեց Մոսկվային  «չվիրավորելու» քաղաքականություն վարել, պահանջներով հանդես չգալ:  Ինչո՞ւ է քննադատվում միայն իշխանությունը և ոչ ողջ քաղաքական դաշտը, երբ դա ընդհանուր քաղաքական դաշտի խնդիրն է:

– Բնական է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է  որոշում, թե իր հարցազրույցում որ հարցերին անդրադառնա, որին` ոչ: Երկրորդ նախագահն այս հարցը, ճիշտ նկատեցիք, շրջանցում է, որովհետև  ընդդիմության և ոչ իշխանական եռյակի շարքում կա մի ուժ, որի հետ նա դրական հարաբերություններ ունի: Եթե նա քննադատեր եռյակի մոտեցումը, կքննադատեր «Բարգավաճ Հայաստանին» ևս, ինչից խուսափել է: Թեև պետք է ասեմ, որ եռյակի ուժերը քննադատեցին Գյումրու իրադարձություններն ավելի շուտ, քան Սերժ Սարգսյանը: Իշխանությունները լռեցին՝ սպասելով Պուտինի  արձագանքին-ցավակցությանը, որից հետո պարզ դարձավ նրանց համար` ինչ պետք է անել, իսկ ոչ իշխանական ուժերը ցավակցեցին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում