Ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Ռուսաստանը «դարձել է մաֆիոզային պետություն»: Այս մասին նա ասել է Դավոսում համաժողովում մասնավոր ընդունելության ժամանակ, գրում է The Wall Street Journal-ը:
«Դրանում (պետությունում) ղեկավարները երկրի ռեսուրսներն օգտագործում են իրենց հարստացման և իշխանության գլուխ մնալու համար»,- ասել է նա: Սորոսի խոսքով՝ Ռուսաստանը ճնշում է Ուկրաինային և փորձում այդպիսով իրեն դարձնել «ԵՄ-ի ռազմավարական մրցակիցը՝ օրենքի գերակայության փոխարեն ուժի գերակայության վրա հիմնված այլընտրանք առաջարկելով»:
Սորոսը Եվրոպայում ուժերի ժամանակակից դասավորվածությունը համեմատել է նրա հետ, ինչ կար 25 տարի առաջ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Սորոսի խոսքով՝ եվրոյի ճգնաժամը ԵՄ-ն «հանուն ընդհանուր գործի իրենց անկախության մի մասը փոխանցելու պատրաստ ինքնիշխան պետությունների ինքնակամ միությունից վերածել է արմատապես նոր մի բանի: Հիմա նրանք դասավորվել են որպես վարկատուների և պարտապանների հարաբերություններ, որտեղ պարտապաններն իրենց պարտավորությունները կատարելու դժվարություններ ունեն, իսկ հարկատուները պայմաններ են դնում, որոնք պարտապաններին ավելի ենթակա դրության մեջ են դնում»,- ասել է Սորոսը:
Սորոսի խոսքով՝ իրադարձությունների ընթացքը փոխելու, սեփական անկախությունը պահպանելու և «Ռուսաստանին ագրեսիայից հրաժարվել համոզելու համար ավելի ժողովրդավարական Ուկրաինան Արևմուտքի ֆինանսական օգնության կարիքն ունի»: «Ոչ միայն Ուկրաինայի, այլև հենց ԵՄ-ի ապագան է խաղաքարտին դրված: Կարծում եմ՝ Ուկրաինայի կորուստը հսկայական կորուստ կլինի Եվրոպայի համար և Ռուսաստանին հնարավորություն կտա բաժանել ու տիրել»,- հավելել է նա:










































