Ճարպակալումը բարձրացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ մահվան հավանականությունը։ Այս մասին գրում է Raut-ը: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մարմնի զանգվածի 30-35 ինդեքս ունեցող վարորդների մոտ ավտովթարի դեպքում 20 տոկոսով բարձր է զոհվելու հավանականությունը: Իսկ պաթոլոգիկ ճարպակալման դեպքում հավանականությունը մեծանում է 80 տոկոսով: Արդյունքները չեն փոխվում, եթե նույնիսկ հաշվի են առնվում այլ հանգամանքներ, ինչպես օրինակ՝ հասակը, ալկոհոլի առկայությունը, անվտանգության գոտին և բարձիկները:
Բանն այն է, որ ճարպակալությամբ տառապող մարդիկ հաճախ բախվում են սրտանոթային հիվանդությունների հետ, որոնք էլ մեծացնում են ավտովթարների ժամանակ զոհվելու հավանականությունը: Բացի այդ, նման պատահարների ժամանակ մեքենայի կառուցվածքը ևս չի ապահովում ճարպակալում ունեցող մարդկանց անվտանգությունը:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ մեծանում է միայն ճարպակալում ունեցող տղամարդկանց մահվան հավանականությունը և ոչ կանանց:








































