Monday, 13 07 2026
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են

Պերմյակովին Հայաստանին հանձնելը բացառված է. դա Ռուսաստանի համար սկզբունքի հարց է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

– Պարոն Լուկյանով, Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններից հետո որքանո՞վ են Մոսկվայում գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը: Ինչպե՞ս եք Դուք բնութագրում վերջին օրերին տեղի ունեցողը:

Առաջին հերթին դա սարսափելի ողբերգություն է: Բացի դրանից՝ իմ կարծիքով, ռուսական իշխանությունը ճկուն չգտնվեց և չհաշվարկեց կրքերի թեժացումը: Պետք էր ավելի օպերատիվ գործել: Երրորդ՝ ցավոք, այդ միջադեպնայնպիսին է, որ հնարավոր է օտար տարածքներում ռազմաբազաներ տեղակայելու դեպքում: ԱՄՆ-ի հետ նման բաներ տեղի են ունենում ամեն օր: Այդ պատճառով այստեղ պետք է օպերատիվ գործել և տվյալ երկրի հասարակությանը ցուցադրել, որ ռուսական մարմինները լիովին պատրաստ են արդարության հաստատմանը:

Ցուցարարների և մի քանի պաշտոնական անձանց միակ պահանջն այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի ուժով Պերմյակովին հանձնեն Հայաստանի արդարադատությանը: Մոսկվայի՝ Պերմյակովին հայկական կողմին չհանձնելու չոր դիրքորոշումը որքանո՞վ կարող է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա:

Ես ծանոթ չեմ համաձայնագրերին, բայց ընդունված պրակտիկայի համաձայն՝ այլ երկրներում հանցագործություն իրականացրած զինծառայողներին դատում է սեփական արդարադատությունը, սեփական երկիրը՝ իր օրենքներով: Եթե Դուք նայեք ԱՄՆ փորձը, այլ կերպ ուղղակի չի լինում: Ինչ վերաբերում է տվյալ դեպքին, ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ նրան չեն հանձնի հայկական իշխանություններին ինչ դժգոհություններ էլ որ լինեն: Բայց կարծում եմ, որ ռուսական կողմը ամեն ինչ կանի, որ նրան դատեն Հայաստանում, բայց ռուսական բազայում և ռուսական օրենքներով, որպեսզի ոչ ոքի մեջ կասկածներ չլինեն, թե փորձ է արվում նրան հեռացնել պատասխանատվությունից:

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դա չափազանց վատ ու ողբերգական պատահար է, կարծում եմ, որ հարաբերությունները որոշ ժամանակով կվատանան, առաջին հերթին՝ հասարակական մթնոլորտը: Անկեղծ ասած՝ ես չեմ տեսնում, թե ինչ կարող է փոխվել: Այն պատճառը, որի հետևանքով ռուսական ռազմաբազան գտնվում է այնտեղ, ոչ մի կերպ չի փոխվել, և դրանում հետաքրքրված է ոչ միայն Ռուսաստանը, այլև առաջին հերթին Հայաստանը:

Մոսկվային առհասարակ հետաքրքրո՞ւմ է գյումրեցիների վերաբերմունքը այդ ռազմաբազայի, զինծառայողների նկատմամբ:

Եթե հարցը վերաբերում է Պերմայկովին հայկական կողմին հանձնելու պահանջին, ապա ես ասացի, որ դա բացառված է: Ինչ էլ որ այնտեղ տեղի ունենա, դա արդեն սկզբունքի և սեփական սուվերենության հարց է Ռուսաստանի համար: Ես հասկանում եմ, որ Հայաստանի համար դա կարող է ծայրահեղ բացասական արձագանք առաջացնել, բայց եթե մարդիկ ողջամիտ մոտենան այս հարցին, կհասկանան, եթե Հայաստանը լիներ Ռուսաստանի փոխարեն, ապա նույն կերպ կվարվեր:

Ինչ վերաբերում է առհասարակ մեխանիզմներին, թե ինչպես կդասավորվեն զինվորականներին, ռազմաբազայի ղեկավարության հարաբերությունները տեղի բնակչության հետ, ապա եթե այնտեղ խնդիրներ կան, իսկ այս դեպքն ապացուցեց, որ դրանք գոյություն ունեն, ապա դա առանձին քննարկման թեմա է: Ես կարծում եմ, որ ռուսական կողմը, բացի տվյալ դեպքի քննությունից, պետք է նաև շատ կոշտ միջոցներ ձեռնարկի բազայի ղեկավարության նկատմամբ, թե ինչպես է հնարավոր, որ զինվորը փախչի զենքով, և ինչպես է հնարավոր, որ նման անկարգություն լինի: Դա ելնում է նաև ռուսական շահերից, որովհետև այստեղ ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների հարցն է, այլև այն հարցը, թե ինչ է տեղի ունենում մեր բանակում:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին շատ լարված իրավիճակ է: Մենք երեկ ու այսօր լսել ենք միանգամից մի քանի դիվերսիոն հարձակումների մասին: Ինչի՞ հետ կարող է կապ ունենալ սահմանի ներկա լարվածությունը:

Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի հետ կապ ունի, եթե միայն ադրբեջանական կողմը չի ցանկանում այս իրարանցումն օգտագործելով՝ հավելյալ ապակայունացնել իրավիճակը: Բայց, մյուս կողմից, դա Ադրբեջանին ձեռնտու չէ, որովհետև նրանք դժվար թե ցանկանում են Հայաստանին հիշեցնել, թե ինչպես է նրան պետք ռուսական ռազմաբազան, իսկ այս պարագայում հենց դա է ստացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում