Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Օբաման հանդես կգա Կոնգրեսին հղված ուղերձով՝ «Երկրի վիճակի մասին»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հանդես կգա Կոնգրեսին հղված ավանդական ուղերձով՝ «Երկրի վիճակի մասին»: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն: Դա կլինի նրա նախավերջին նման ելույթը. վերջին ուղերձով նա հանդես կգա հաջորդ տարվա ձմռանը, իսկ 2016թ. ընտրություններից հետո ժողովրդին կդիմի երկրի նոր նախագահը:

ԱՄՆ նախագահի գլխավոր ելույթի համար կոնգրեսի շենքում հավաքվածների թվում կլինեն երկրի փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամ, նաև գործնականում բոլոր նախարարները:

Որպես կանոն, «Երկրի վիճակի մասին» ելույթում հիմնական ուշադրությունը հատկացվում է ներքին քաղաքականությանը: Համենայնդեպս, Օբամայի օրոք գործնականում միշտ այդպես է եղել:

Սպասվում է, որ երկրի ղեկավարը ուշադրությունը կսևեռի անցած տարում իր վարչակազմի ձեռքբերումների վրա:

Անխոս, Օբաման կփորձի հայրենակիցներին վստահեցնել, որ ԱՄՆ ազգային տնտեսությունը շարունակում է աճել: Դա, անշուշտ, ճիշտ է, բայց փորձագետների պնդմամբ՝ զարգացման տեմպերը դեռ այնքան էլ արագ չեն, իսկ վերականգնման գործընթացը՝ չափազանց փխրուն:

Գրեթե յուրաքանչյուր ելույթի ժամանակ Օբաման խոսում է նոր աշխատատեղերի ստեղծման մասին՝ ուշադրությունը սևեռելով բիզնեսին աջակցելու իր վարչակազմի ջանքերին, ինչպես նաև օրենսդիր իշխանության անգործությանը: Սպասվում է, որ առաջիկա ելույթը ևս բացառություն չի լինի:

Էմիգրացիոն բարեփոխումը ևս կլինի ելույթի հիմնական թեմաներից:

Իսկ արտաքին քաղաքականության ոլորտի գլոբալ խնդիրների թվում հիմնական տեղում կլինի ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես՝ ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարը: Օբաման, հավանաբար, կպնդի իր օդային հարվածների քաղաքականությունը, մինչդեռ ոմանք, հատկապես՝ հանրապետականները, նրանից ցամաքային գործողության իրականացում են պահանջում:

Հավանաբար, Օբաման կխոսի նաև Իրանի մասին: ԱՄՆ Կոնգրեսը խոստանում է օրենք ընդունել, որը երկրի ղեկավարին թույլ կտա նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, եթե Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններն արդյունք չտան: Բայց Օբաման այնքան էլ գոհ չէ դրանից: Նա օրենսդիրներին խնդրել է «համբերություն ցուցաբերել» և բանակցողներին հնարավորություն տալ ավարտել իրենց աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում