Saturday, 18 07 2026
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ոտնձգություն քաղաքացու դեմ

Երբ Սերժ Սարգսյանը սյունեցիների հետ «ուզում է խոսել» ապահով Հայաստանի մասին, այդ իրողությունը երևի թե ծիծաղ է առաջացնում: Սյունեցիների հետ պետք է ոչ թե խոսել ապահով Հայաստանի մասին, այլ գործել: Իսկ դա նշանակում է, որ սյունեցիներին, օրինակ, պետք է ազատել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի ներկայությունից, կամ ավելի շուտ մարզպետությունից, իսկ իրականում՝ Լիսկայի լծից: Այ դա արդեն կլինի կոնկրետ խոսակցություն, և սյունեցիները կհասկանան, կտեսնեն, որ Սերժ Սարգսյանն իսկապես ապահով Հայաստան կառուցելու մտադրություն ունի և քայլ է կատարել այդ ուղղությամբ:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում քայլում է Լիսկայի հետ և ապահով Հայաստան խոստանում: Սյունիքի մարզում Լիսկան անկասելի է: Նա և նրա հարազատները պարբերաբար հայտնվում են աղմկոտ պատմություններում, աչքի էն ընկնում մամուլում իրենց թույլ տված բռնությունների մասին պատմություններով: Նրանք դարձել են սյունեցիների ահն ու սարսափը: Հպարտ լեռնեցիները կծկվել են Լիսկայի լծի ներքո: Նա և ապահով Հայաստանը իրար հետ կապ կարող են ունենալ այնքան, ինչքան հյուսիսային և հարավային բևեռները:

Սյունեցիները թունավորվում են հանքարդյունաբերության հետևանքով, ուրանի արդյունահանման հետախուզական աշխատանքների հետևանքով: Սերժ Սարգսյանը, այդ ամենը կասեցնելու, հանքարդյունաբերության ոլորտում հստակ բնապահպանական չափանիշներ պարտադրելու, հանքարդյունաբերողների գերշահույթները, հանուն բնապահպանության, հանուն Սյունիքի բնակչության, մանուկների առողջության, հարկելու փոխարեն, նրանց ապահով Հայաստան է խոստանում:

Այդ ամենը կոմեդիա էլ չէ՝ ապահովություն խոստանալ Լիսկայի լծից տառապող և հանքարդյունաբերությունից քայքայվող առողջությամբ մարդկանց՝ ոչ մի քայլ չանելով այդ տառապանքի և վատառողջության պատճառները հաղթահարելու ուղղությամբ: Դա կոմեդիա չէ, դա ողբերգություն է, որ ազդարարվում է Սերժ Սարգսյանի քարոզարշավի մեկնարկին:

Բայց այդ ողբերգության մասշտաբներն, իհարկե, Սյունիքով չեն սահմանափակվում: Այդ ողբերգությունը հատուկ է Հայաստանի ամբողջ տարածքին, որտեղ էլ որ լինի Սերժ Սարգսյանը: Ամենուրեք տեղական իշխանիկներ են, որ սեփականացրել են մարզը, քաղաքը, գյուղն ու բնակիչներին: Սերժ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում քայլելու է նրանց հետ և բնակչությանը ապահով Հայաստան է խոստանալու՝ իրականում ապահովություն խոստանալով հենց ա՛յդ մարդկանց, ո՛չ թե բնակչությանը: Որովհետև եթե Սերժ Սարգսյանն ապահով Հայաստանից է խոսում, ապա պետք է ոչ թե ճառեր արտասաներ բնակչության առաջ, այլ բավական էր ընդամենը ընթերցել հրամաններ տեղական իշխանիկների վերաբերյալ: Դա կլիներ գործնական քայլ դեպի ապահով Հայաստան:

Պետական մակարդակի ողբերգությունը միայն այն չէ, երբ մայրաքաղաքի կենտրոնում մարդկանց գնդակահարելով են դառնում նախագահ: Եթե գնդակահարություն չկա, գնդակահարության նախադրյալներ չկան, դա ամենևին չի նշանակում, որ չկա ողբերգություն կամ եղած ողբերգությունն ավելի փոքր է: Լավ է իհարկե, որ մարդկանց կյանքը պահպանվում է, բայց երբ նրանց ֆիզիկապես պահում են՝ բարոյապես ոչնչացնելու համար, դա արդեն շատ ավելի մեծ կամ, առնվազն, ոչ պակաս ողբերգություն է:

Սերժ Սարգսյանն ու նրա նախընտրական կարգախոսը, ինչպես նաև նախընտրական արշավը, Հայաստանի հասարակության, Հայաստանի քաղաքացու դեմ բարոյահոգեբանական ոտնձգություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում