Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

Օլիգարխները բիզնես են դարձրել անտառանյութը

Դեռ 2012-ի նոյեմբերին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով միջոցառումներ սկսեցին իրականացվել Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման ուղղությամբ: Արդյունքում՝ այս պահին Տավուշի մարզում 8 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ 88-ն էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության: Բնապահպանները, քաղաքացիական ակտիվիստները ոստիկանապետի քայլը թեև անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են համարում կանխելու համար ծառահատումները, քանի որ հենց սանիտարական հատման անվան տակ շատ հաճախ առողջ ծառեր են հատվում, իսկ վերահսկողական մեխանիզմ չկա:

«ԷկոԼուր» տեղեկատվական հ/կ նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը Ամանորը նշել է Գեղարքունիքի մարզում: Մարզում թեև գազ կա, բայց, նրա խոսքով, մտնում ես գյուղեր և տեսնում, որ փայտ են վառում, յուրաքանչյուր տուն մեկ խորանարդ մետր փայտանյութը մոտ 10-15 օրում է վառում: Նա հավելեց, որ 2011-ին հետազոտություն է իրականացվել, որի արդյունքում պարզել է, որ Հայաստանում վառելափայտ օգտագործվում է տարեկան 650-700.000 խորանարդ մետր, ինչը քսան անգամ շատ է պաշտոնական թվերից: Ըստ Ինգա Զարաֆյանի՝ Հայաստանում պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ մարդը կարողանա տաքանալ, պարզ է, որ պետք է վառելափայտով տաքանա, քանի որ որևէ ծրագիր ընդունված չէ այդ երևույթը կանխելու համար: Նրա կարծիքով՝ ոտիկանապետի ցուցումից հետո էլ ոչինչ չի փոխվել, միայն ասացին, որ ոստիկանները պետք է խիստ վերաբերվեն, մեկ-երկու հոգու փոխարեն 8 հոգի նստեցրին, բայց սա խնդիրը չի լուծում: Նրա համոզմամբ, խնդիրը այլ լուծում է պահանջում: Այս միջոցառումները, ըստ նրա, իմիտացիոն բնույթ են կրում, քանի որ եթե դու ուզում ես անօրինական անտառահատումների դեմ պայքարել, դու պետք է մոտեցումդ փոխես, ոչ թե մի քանի հոգու նկատմամբ քրեական գործ հարուցես:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը թեև ոստիկանապետի իրականացրած միջոցառումը ծառահատումների հետ կապված, իմիտացիա չի համարում, գտնում է՝ լավ է, որ այդ գործընթացը սկսվել է, բայց հիմնական մեղավորները, ըստ նրա, օլիգարխներ են, որոնք բիզնես են դարձրել մեր անտառանյութը, և այդտեղից պետք է սկսել, ոչ թե առանձին բնակիչներից, քանի որ հիմնական եկամուտը գնում է շատ ավելի կենտրոնացված վայրեր:

Ըստ նրա՝ համալիր մոտեցում է պետք խնդրին, պետք է լինի վերահսկողական մեխանիզմ: Մենք, նրա բնորոշմամբ, դարձել ենք ամբողջովին հումքային ռեսուրսների վրա հիմնված երկիր: Դիտարկումը, թե կա այն մտավախությունը, որ եթե այսպես շարունակվի, մեր անտառները 20 տարում կանհետանան, Կարինե Դանիելյանը ծայրահեղ մոտեցում է համարում. «Ճշմարտությունը, կարծում եմ, մեջտեղում է, լրիվ կորցնել, իհարկե, չենք կարող, բայց որ շատ մեծ կորուստներ կունենանք, դա ակնհայտ է»,- նշեց նա:

Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը ծառահատումները բնապահպանական ոլորտի ամենալուրջ խնդիրներից մեկն է համարում: Այդ խնդիրը, ըստ նրա, ավելի կխորանա, քանի որ ապրիլից գազի գինը կբարձրանա. «Պարոն Գասպարյանը ժողովրդին ասում է՝ ծառեր մի հատեք, փայտ մի գնեք, մի քանի պեշկաների բռնում են, փորձում են այդ գործը ջարդել այդ մարդկանց վրա՝ բուն խնդիրը չլուծելով»,- ասաց Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ շատ են անտառային ոլորտում բիզնես անողները, փայտից կահույք սարքողները, և բնավ էլ մեղավորը սղոցարանների խեղճուկրակ մարդիկ չեն, որոնք հացի խնդիր են լուծում, դրանք լուրջ անձինք են, որոնք կանգնած են այդ ամենի վերևում, և ճյուղավորված այդ բիզնեսը գնում է:

«Վովա Գասպարյանը փորձում է բռնել ներքևի մարդկանց, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Ի դեպ, ցուցադրում են հեռուստատեսությամբ, որ տեսեք բռնեցինք, բայց ո՞ւմ եք բռնում: Ես խորհուրդ կտայի պարոն Գասպարյանին ոչ թե բռնել այդ մարդկանց, այլ հետևել, տեսնել՝ ում հետ են նրանք կապված, ո՞ւր է գնում այդ թելը և այդ թելի ուղղությամբ գնան, հասնեն գագաթին և գագաթից այդ մարդկանց վզակոթը բռնեն ու ենթարկեն պատասխանատվության»,- ասաց բնապահպանը:

Նրա կարծիքով՝ սանիտարական հատումների ժամանակ պետք է մարդիկ լինեն, ովքեր մշտադիտարկումներ պետք է անցկացնեն՝ որտեղ են սանիտարական հատումներ անում, ինչ ծառեր են հատում, ինչու են հատում, և այս ամենը բաց ու թափանցիկ պետք է լինի, այլապես սանիտարական հատումների անվան տակ ոչնչանում է անտառը:

Մի կողմից հանքարդյունաբերության նման զարգացումը, մյուս կողմից կանաչի ու անտառների ոչնչացումը Հայաստանը դասել են անապատացող երկրների շարքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում