Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

16-17 տարեկան գողերը դատապարտվեցին, բայց այնքան ուրախ էին, ասես պարգևատրվել էին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի միջանցքում մի խումբ դեռահասներ իրենց այնպես անլուրջ էին պահում, ասես դպրոցի միջանցքում լինեին կամ իրենց բակում:

Սակայն շուտով նրանց հրավիրեցին դատարանի թիվ 1 դահլիճ:

Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ավարտվում էր դեռահասներից երեքի վերաբերյալ գործի դատավարությունը:

Տղաներից երկուսը՝ Արթուր Սարգսյանը և Լևոն Միլիտոնյանը, 16 տարեկան էին, մեկը՝ Անդրանիկ Սիմոնյանը, 17 տարեկան: Հանցավոր արարքներ կատարելու հարցում ավելի ակտիվ էր եղել Արթուրը:

Տղաներն իրենց տարիքից փոքր էին երևում: Նրանք բավական անտարբեր տեսքով կանգնեցին ամբաստանյալների տեղում ու նայեցին իրենց նկատմամբ դատավճիռ հրապարակող դատավորին:

Տղաներից երկուսի ծնողներն էին այդ պահին դահլիճում, իսկ մեկի ծնողը դուրս էր եկել և դատավճռի հրապարակման պահին որդու կողքին չէր: Ներկա ծնողները դատավորին էին նայում վախով ու սպասումով:

Արթուրը, Անդրանիկն ու Լևոնը առաջին անգամ էին դատապարտվում: Նրանք նախնական համաձայնությամբ գողություններ էին կատարել, Լևոնը մեկ դրվագով էր մասնակից եղել հանցագործությանը:

Գողությունները կատարել էին նկուղներից, հիմնականում գողացել էին գործիքներ, տարբեր նյութեր, ինչ որ հնարավոր էր եղել թռցնել ու, իրենց կարծիքով, կարելի կլիներ իրացնել:

Գողոնի մի մասը հայտնաբերվել ու հանձնվել էր ապրանքատիրոջը, մյուս տուժողներն էլ, ըստ տղաներից մեկի մայրիկի, ոչինչ չէին պահանջել:

Դատավճռի հրապարակման պահին ամբաստանյալ տղաների դեմքերը ոչինչ չէին արտահայտում, այնպիսի տպավորություն էր, թե նրանք չէին էլ հասկանում, թե այդ ինչ է երկար-բարակ ընթերցում դատավորը:

Արթուր Սարգսյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս, Անդրանիկ Սիմոնյանը՝ 2 տարի 3 ամիս, Լևոն Միլիտոնյանը՝ 2 տարի ազատազրկման: Բոլորի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն և սահմանվեց 1-ական տարի փորձաշրջան:

Դատավճռի հրապարակումից հետո տղաները բառի բուն իմաստով զվարթատեսք, միմյանց ուսերին թփթփացնելով ու թռվռալով դահլիճից դուրս եկան: Ասես՝ հոգնեցնող դասից հետո դասարանից էին դուրս գալիս: Ասես՝ ոչ թե դատապարտվել, այլ խրախուսանքի էին արժանացել:

Ծնողները շնորհակալություն հայտնեցին ու դատավորից լսեցին պարզաբանում, թե ինչ է նշանակում՝ մեկ տարի փորձաշրջանը:

Տղաներից մեկի մայրիկին հարցրի, թե ինչպես է եղել, որ զավակն ուշ ժամերին տանը չի եղել, ու ծնողը չի անհանգստացել:

Մայրը դեմքի բարեհոգի արտահայտությամբ ասաց, թե երեխաները գողությունները կատարել են երեկոյան 21-ի սահմաններում: Նա նաև համաձայնեց, որ տղաները բավական անլուրջ են վերաբերվում կատարվածին: Մայրը հույսով լի ձայնով ասաց. «Քիչ մնաց, տղաս շուտով բանակ կգնա, էնտեղ կլրջանա»:

Բայց մինչև բանակ գնալը ճիշտ չդաստիարակված ու չկրթված տղաները միշտ չէ, որ բանակում հասցնում են «լրջանալ»: Երբեմն նրանց «անլրջության» պատճառով տուժում են ոչ միայն իրենք, այլև բավական լուրջ տղաները և բանակում տիրող մթնոլորտը՝ ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում