Friday, 07 06 2024
-
11:44
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին

Փոթորկվող աշխարհը, «օրենքով գողերն» ու Հայաստանի անվտանգությունը

Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը շատերն են հասցրել գնահատել որպես քաղաքակրթությունների բախում: Շատերը՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում: Ըստ որում, արձանագրվում է, որ այս բախումը նոր չէ, ուղղակի ստանում է նորանոր և ավելի ու ավելի դաժան դրսևորումներ:

Կհամաձայնենք մենք այս բնորոշմանը, թե ոչ, կփորձենք վեր հանել այս իրողության տարբեր կողմերը՝ սա մի հարց է, սակայն բոլոր դեպքերում ակնհայտ է, որ աշխարհում անվտանգության խնդիրը ստանում է լիովին նոր բնույթ, և արդեն էական է դառնում երկրի ոչ միայն արտաքին սահմանների պաշտպանությունը, այլ նույնքան կարևոր նաև ներքին սահմանները:

Ինչքանով են պաշտպանված Հայաստանի ներքին սահմանները, այսինքն՝ ինչքանով է ապահովված Հայաստանի անվտանգությունը թիկունքից: Այս հարցը, անշուշտ, նոր չէ, որ պետք է հրատապորեն դրվի հասարակական-քաղաքական օրակարգում, սակայն կարևորությունն ավելի ու ավելի է ակնառու դառնում՝ հատկապես, երբ զուգահեռ ենք անցկացնում Ֆրանսիայում տեղի ունեցածի և այն տեղեկատվության միջև, որ այս օրերին եղավ՝ Հայաստանում քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» մեծ հավաքի մասին:

Այս տեղեկատվությունը իշխանությունները ոչ միայն ըստ էության չհերքեցին, այլև տարբեր կերպ, տարբեր դեմքերով սկսեցին նույնիսկ ինչ-ինչ արդարացումներ գտնել Հայաստանում նման իրադարձության հնարավորության կապակցությամբ: Այլ կերպ ասած՝ իշխանություններն ըստ էության ընդունեցին, որ Հայաստանը կարող է այսպես բացեիբաց վերածվել հանցաշխարհի կենտրոնի, կայանատեղիի, կենտրոնական «շտաբի»: Իսկ սա ուղղակիորեն վերաբերում է պետության անվտանգությանը, որովհետև ըստ էության մեծ նշանակություն չունի՝ ահաբեկիչնե՞ր են հավաքվողները, թե՞ քրեական հանցագործությունների այլ տեսակների հետևորդներ: Միևնույն է՝ անվտանգությունը խախտված է, Հայաստանի անվտանգությունը ոտնձգության է ենթարկվել, և իշխանությունները սրան արձագանքել են գրեթե արդարացման անհաջող փորձերով:

Եթե նման բան է հնարավոր, ապա ով գիտե, թե հնարավորի սահմանը որտեղ է և էլ ինչ է հնարավոր, կամ արդեն ինչը հնարավոր չէ Հայաստանում: Ու սա մի համաշխարհային իրավիճակում, երբ մենք տեսնում ենք, թե մարտահրավերները ինչքան ավելի ու ավելի կոնտակտային բնույթ են կրում բոլոր մակարդակներում: Ավելին՝ մենք այդ կոնտակտները զգում ենք մեր ձևով նաև արտաքին սահմանների վրա, հայ-ադրբեջանական լարվածության պայմաններում: Սակայն այստեղ էլ մենք չենք տեսնում անվտանգության ադեկվատ միջոցառումներ:

Մեր երկրի համար կարծես թե շատ սովորական է դարձել, որ, օրինակ, սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է ապրեն մշտական տեռորի ենթակայության տակ՝ անընդհատ սպասելով ադրբեջանական հրետակոծումների և գնդակոծումների: Հայաստանում կարծես թե որևէ պատկան մարմնի չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում այդ ընթացքում այն երեխաների հոգեբանության հետ, որոնք ապրում են սահմաններում:

Նմանօրինակ իրավիճակներում, միջազգային նմանօրինակ իրադրության պայմաններում և այս պարագայում՝ Հայաստանի մարտահրավերների բազմության առկայության պարագայում Հայաստանի անվտանգության խորհուրդը պետք է հավաքվեր ոչ թե հաճախ, այլ պարզապես կանոնավոր պարբերականությամբ, և այդ հավաքներից հետո հասարակությունը պետք է առարկայական մեսիջներ ստանար իր անվտանգության խնդրի ուղղությամբ իսկապես գործնական քայլերի մասով:

Սակայն Հայաստանի անվտանգության խորհրդի վերջին նիստի օրը դժվար է անգամ միանգամից հիշել՝ առանց համացանցային որոնման, իսկ այդ խորհուրդը առ այսօր նույնիսկ քարտուղար չունի, ինչը ևս վառ վկայությունն է այն վերաբերմունքի, որը անվտանգության ապահովման մեխանիզմի հարցերի հանդեպ առկա է Հայաստանի իշխանությունների մոտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում